14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Գյումրիի կրակոցների արդյունքում վիրավորվածներից մեկը մահացել է

Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Կնյազ Ղազարյանն այս գիշերը մահացել է: Լուրը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Գյումրիի բժշկական կենտրոնից: Հիշեցնենք, որ Գյումրիում օրեր առաջ հնչած կրակոցների արդյունքում վեց հոգի վիրավորվել ու տեղափոխվել էին հիվանդանոց:  

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը վերջակետ չէ. այն միայն մի փուլի ավարտն է. Շարմազանովի ելույթ-դասախոսությունը Պրահայի Կարլի համալսարանում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին մասնակցել է Պրահայի Կարլի համալսարանում անցկացված «Ցեղասպանության հանցագործություն. իրավական եւ քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ: Դասախոսությանը` ի թիվս պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների, ներկա է եղել նաեւ Չեխիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ահմեթ Նեչատի Բիգալին` դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք դասախոսությունը. «Հարգարժան ակադեմիկոսներ, դեկաններ, պրոֆեսորներ, […]

Ինչպե՞ս հաղթահարել /վիդեո/

«Չկա ընդդիմություն, որովհետև չկա դիմություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանը: Ըստ նրա՝ ժողովրդի միավորման ու քաղաքական ճգնաժամից դուրս գալու ընդդիմությանը լիդեր չէ, որ անհրաժեշտ է: «Քսան տարի շարունակ լիդեր ենք փնտրել, ոչ թե լիդեր է պետք, այլ գաղափար է պետք, գաղափարի մեջից է դուրս գալիս լիդերը»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, […]

Աբովյանցի 19-ամյա Մարինեն «բռնաբարված» տուժողից 10 օրում դարձել է մեղադրյալ. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: Երևանյան համալսարաններից մեկի երկրորդ կուրսի 19-ամյա ուսանողուհին ծանր հանցագործության վերաբերյալ ակնհայտ սուտ հաղորդում է տվել, ընդ որում՝ ոստիկանությունում, նախազգուշացվելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, մինչև անգամ իր անձը ուսանողուհին ներկայացել […]

Վարչապետն այցելել է «Աստրա Կրիստալս» ձեռնարկություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է սինթետիկ մոնոբյուրեղային շափյուղա (սապֆիր) արտադրող «Աստրա Կրիստալս» ժամանակակից բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն, որի արտադրանքը կիրառվում է էլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության և այլ ոլորտներում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում և լաբորատորիայում, ծանոթացել սինթետիկ շափյուղայի աճեցման գործընթացին, արտադրական հնարավորություններին, առաջիկա ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին: Նշվել է, որ աշխարհում 10 երկիր […]

Եւս երկուսը կլքեն ԲՀԿ-ն. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է, որ ԲՀԿ-ին մոտ կանգնած իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեն Հրանտ Դավթյանը և Մերուժան Սիմոնյանը: «Նրանց վրա ազդելու ամենալուրջ լծակն այն է, որ Դավթյանը՝ Էջմիածնում, իսկ Սիմոնյանը՝ Կապանում զբաղվում են Ծառուկյանին պատկանող «Արարատի ցեմենտ» գործարանի արտադրանքի իրացմամբ: Ծառուկյանի ներկայացուցիչներն այս […]

ՀԾԿՀ–ն պատրաստվում է ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում պատրաստվում է իր կարիքների համար ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա: «Այդ նպատակով ՀԾԿ հանձնաժողովը գնման ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ նկարագրության՝ ՀԾԿՀ-ն փաստացի «ֆուլ» հագեցվածությամբ և 2015 թվականի արտադրության չքշված ավտոմեքենաներ է ուզում գնել՝ կապույտ գույնի: Թե ինչու հենց կապույտ, թերևս […]

Մարզպետի եւ մարզի մյուս պաշտոնյաների միջեւ խիստ լարված հարաբերություններ են. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և մարզի համայնքների ղեկավարների, տարաբնույթ պաշտոնյաների ու նույնիսկ պատգամավորների հետ հարաբերությունները վերջին շրջանում այն աստիճան են լարվել, որ բացի աշխատանքային հարաբերություններից՝գործնականում որևէ շփում չկա մարզպետի հետ: «Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղապետեր մարզպետի հրավիրած խորհրդակցություններին անգամ չեն մասնակցում և գերադասում են ընդհանրապես Ռ. Գրիգորյանի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի