14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Նույն սարսափն ենք ապրում…../վիդեո/

«Մեզ մոտ հիմա կրակոցները քիչ են, բայց քանի անգամ մեքենաների վրա կրակեցին, քանի անգամ մարդիկ հազիվ փրկվեցին: Երբ լսում ենք Այգեպարում ու Մովսեսում կրակոցներ կան մենք էլ խառնվում ենք իրար, նույն սարսափը ապրում ենք նաև մենք…տեսել ենք»,-մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակչուհի, ուսուցչուհի Մարիետա Լազրյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ 2 հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մարտի 10-ին որոշում է կայացվել՝ […]

Հայ մարզիկների չմասնակցելն այդ խաղերին վնաս կհասցներ…

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մեկնաբանությունը հայ մարզիկների Բաքվում կայանալիք Եվրապական խաղերին մասնակցելու մասին ՀԱՕԿ որոշման վերաբերյալ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը` Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ: Նախարարի կարծիքով, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացվի ՀԱՕԿ-ի կողմից, մարզաձևերի ազգային […]

«Դե ամոթ է էլի»

Դե ամոթ է էլի, մարդ այդքան հարուստ լինի ու իր ստեղծած, իր փայփայած, թեկուզ այն լքած կուսակցությունից իր ձեռք բերած գույքը պահանջի՞…Դա բարոյական է՞, բա աղայությունն ու՞ր մնաց…Սա նույնպես բնութագրում է մերօրյա հարուստներին, մերօրյա «քաղաքական գործիչներին», մերօրյա հանրահայտներին ու «դեմքերին»: Չնայած եթե մեր նման լինեին, ապա հարուստ չէին լինի…Ինչ արած`ունենք այն, ինչ ունենք: Արհեստածին կուսակցությունների […]

Դանակահարություն Մանկավարժականի դիմաց

Մարտի 10-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նրա ընկերոջ` 1994 թ. ծնված Արտակ Ա.-ի պատմածով՝ Արթուր Ա.-ն դանակահարվել է Երևանի Խանջյան փողոցում՝ ԵՊՄՀ մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձի կողմից, հայտնում […]

Ծեծելով ու ինվալիդ սարքելով մարդկանց ուր պետք է հասնենք.ազատամարտիկները շարունակում են վերադարձնել մեդալները/վիդեո/

Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկներ` Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) և Գարիկ Խաչատրյանը այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ  հայտարարեցին պետական պարգևները վերադարձնելու իրենց որոշման  մասին: պարգևները նրանք հանձնում են հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, որը իր հերթին կհանձնի իշխանության ներկայացուցիչներին: Գարիկ Խաչատրյանը, որը բնակվում է Բելգիայում  տեսազանգի միջոցով կապ հաստատեց հանդիպման մասնակիցների հետ: «Քանի դեռ չեն պատժվել […]

Ինձ ասել են` կսպանենք, կպատառոտենք. ովքեր են սպառնացել Ղրիմի գեղեցկուհի դատախազին

Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան ТАСС գործակալությանը հարցազրույց է տվել իր պաշտոնավարման մեկ ամյակի կապակցությամբ: Հարցազրույցում նա ասել է, որ երբ հաստատվել է այդ պաշտոնում, իրեն սկսել են սպառնալ: «Ինձ զանգահարում, սպառնում էին, ասում էին, որ կսպանեն, կպատառոտեն: Զանգահարում էին Ուկրաինայի գլխավոր դատախազությունից: Ես նրանց ասացի, որ ավելի լավ է բանտում հայտնվեմ, քան ֆաշիստներին ծառայեմ»,- հիշում […]

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Սենատի փոխնախագահի հետ

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: Երկուստեք կարեւորվել է փոխայցերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի եւ Սենատի համագործակցության անհրաժեշտությունը հայ-չեխական, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ զարգացման համար: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի