14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Պլանային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

18 ամսական երեխան հրաշքով ողջ է մնացել` 14 ժամ մնալով գետն ընկած մեքենայում

Ամերիկայի Յուտա  նահանգում 1.5 տարեկան աղջնակը հրաշքով ողջ է մնացել ավտովթարից հետո: Մեքենան, որում եղել են երեխան եւ նրա մայրը, ընկել է գետը: Փոքրիկի մանկական բազկաթոռը ամրացված է եղել վարորդի հետեւում, եւ այդ հատվածը երջանիկ պատահականությամբ` մնացել է ջրից դուրս, ինչն էլ օգնել է փոքրիկին ողջ մնալ: Երեխայի մայրը տեղում մահացել է, իսկ աղջնակը 14 […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քուվեյթի ԱԺ նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին: Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն իր և խորհրդարանի անունից ողջունել է Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն և համոզմունք հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և […]

Պահքը միջոց է հոգևոր վերածննդի, Օրվա խորհուրդը

Պահքը միջոց է հոգևոր վերածննդի: Ճշմարիտ պահեցողության մեջ գտնվողը նմանվում է Քրիստոսին, հաղորդության մեջ է հրեշտակների, մարգարեների, առաքյալների հետ և աղոթքով ու պահքով «յուրացնելով» Քրիստոսին՝ դառնում է արդար ու բարի: Ելք. 3: 16-22։ Հովել. 3: 1-8։ Մարտի 11, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրով հունվար-փետրվար ամիսներին 270 կյանք է փրկվել

 «Սա եզակի այն ծրագրերից է, որից օգտվում են ոչ թե սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում ներառված քաղաքացիները, այլև բացառապես նրանք ում մոտ  բժիշկն ախտորոշում է կյանքին վտանգ սպառնացող սուր, ծանր ինֆարկտ»,-այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականությանվարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։ ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո […]

Մշո դաշտում կոտորումը սկսվեց Վարդավառի տոնի օրը

Նոյեմզար Մելքոնի Մուրադյանի վկայությունը Մուշ, Մկրագոմ գյուղ, 1883 թ.,  Նոյեմզար Մուրադյանն իր հուշերում պատմում է, որ 1915-ի Վարդավառի տոնի օրը վաղ առավոտյան քրդերը սկսել են վառել Մշո դաշտը: Նա նշում է, որ քրդերը տղամարդկանց հավաքում տանում էին, իսկ կանանց ու երեխաներին քշում վարագներն ու վառում: Ականատեսի 5 երեխայից ողջ են մնացել 3 տղան: Մեծ աղջիկն […]

«Վտանգավոր են և մերժելի»

«Սահմանադրական փոփոխությունները, որ առաջարկվում են իշխանության կողմից, ընդհանրապես անընդունելի են, վտանգավոր և մերժելի, բայց մյուս կողմից համոզված եմ, որ մեր Սահմանադրությունում պետք է լինեն փոփոխություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, որոնք սկսելու մասին արդեն ՀՀԿ-ից հայտարարություններ են արվում: Ըստ Գիմշյանի՝  այլ բնույթի փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք բնավ […]

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացման պրեմիերա էր

Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնը թատերասերներին է ներկայացրել հունգարացի դրամատուրգ Միկլոշ Դյարվիշի «Արթնացիր և երգիր» պիեսի հիման վրա բեմադրված «Սերը տարիք չի հարցնում», ներկայացումը։ Գլխավոր դերում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս,  դոցենտ Մարգարիտա Մնացականյանն էր, ում համար տարին նաև հոբելյանական է։ Ներկայացման պրեմիերային ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, բազմաթիվ արվեստագետներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի