14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Էստոնիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես /ֆոտո/

Էստոնիայի Ազգային գրադարանում մարտի 10-ին պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայի եկեղեցական խորհրդի նախագահ Անդերս Պիդերսը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար […]

«Ցունամի չի լինելու». պատմաբանը դժգոհ է ցեղասպանության միջոցառումներից

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազիչյանը դժգոհ է ցեղասպանության 11-րդ տարելիցին ընդառաջ կատարվող միջոցառումներից: «Ցավոք սրտի, պետական հանձնաժողովը մոռացել է երկու կարևոր գործառույթներ իրականցնել: Առաջինը լուրջ համակարգումն է բոլոր աշխատանքների, լավագույն դեպքում ի գիտություն տեղեկացվում է պետական հանձնաժողովից, երկրորդ, որ շատ կարևոր է, «սև» գործեր կատարողների ինստիտուտը մոռացվել է»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց նա: «Մենք գործն անում […]

«Էդքան ճիշտ ու թասիբով տղերք եք, քաղաքականությունից դուրս եկեք»

ԲՀԿ-ից դուրս եկող պատգամավորներն արդարանում են՝ ասելով, թե իրենք պարտավորություն ունեին ոչ թե կուսակցության, այլ՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Արա, էդքան ճիշտ ու թասիբով տղերք եք, Գագոյի օրինակով քաղաքականությունից դուրս եկեք: Մանդատներն էլ չմոռանանք հանձնել… Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից

Մեծ պահքի 25-րդ օր

Ընթերցվածք` Ա Կորնթ. 8.5-9.23 «Բայց մեզ համար միայն մեկ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և` միայն մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով: Բայց բոլորի մեջ այս գիտությունը չկա» (8.6-7): Ս. Գիրքը մեզ հետ վերստին խոսում է մեր ճշմարիտ հավատի` […]

Այդ պատրանքը շրջվել է հենց Ադրբեջանի դեմ. Նալբանդյանի հարցազրույցը սլովենական «Delo» օրաթերթին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը սլովենական «Delo» օրաթերթին 2015-03-10 Պոլոնա Ֆրելիխ. Եկեք սկսենք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ցավալի տարեթվից: Արդյո՞ք փոխվում է միջազգային հանրության վերաբերմունքը Ցեղասպանության ճանաչման հարցում: Էդվարդ Նալբանդյան. Այս տարի` 2015թ. ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, և կարելի է ասել, ամբողջ աշխարհում ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչումը տեղի է […]

Դատախազության դեմ հայցը արդեն դատարանի վարույթում է

ՀՀ Վարչական Դատարանը վարույթ է ընդունել «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հայցադիմումն ընդդեմ ՀՀ Դատախազության: Հայցով պահանջվում է հրապարակել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատճենը, որով գլխավոր դատախազ Կոստանյանը խնդրել էր Վալերի Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցել: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով հայտնել էր, որ Գևորգ Կոստանյանը Գյումրիում Ավետիսյանների […]

2200 քաղաքացի սպառնում է նստացույց ու հացադուլ սկսել/վիդեո/

Նաիրիտցիներն այսօր նորից կառավարության դիմաց են: Նրանց թիվը գնալով է ավելանում, որովհետև տեղյակ են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանում չէ, և իրենց չի կարող ընդունել: Henaran.am-ի թղթակից հետ զրույցում գործարանի մամուլի նախկին պատասխանտու Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ նաիրիտցիներն այսօր պահանջելու են հանդիպում Էներեգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:  «Նա էլ հո Երևանում է և […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու […]

Ծառուկյանի որոշմանը դեմ են

ՀԱՕԿ-ը որոշում է կայացրել մասնակցել հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական մարզական խաղերին: Արդեն մի քանի ֆեդերացիաներ, սակայն, իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել այս որոշման առթիվ: ՀՀ Թաեքֆանդոյի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.  Հաշվի առնելով փաստը, որ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ, ավելին՝ պաշտոնական Բաքվի վերաբերմունքը Հայաստան պետությանն ու հայ ազգին թշնամական է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի