«Ցունամի չի լինելու». պատմաբանը դժգոհ է ցեղասպանության միջոցառումներից

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազիչյանը դժգոհ է ցեղասպանության 11-րդ տարելիցին ընդառաջ կատարվող միջոցառումներից: «Ցավոք սրտի, պետական հանձնաժողովը մոռացել է երկու կարևոր գործառույթներ իրականցնել: Առաջինը լուրջ համակարգումն է բոլոր աշխատանքների, լավագույն դեպքում ի գիտություն տեղեկացվում է պետական հանձնաժողովից, երկրորդ, որ շատ կարևոր է, «սև» գործեր կատարողների ինստիտուտը մոռացվել է»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց նա:
«Մենք գործն անում ենք, ցույց ենք տալիս հեռուստատեսությամբ, գովասանքներ ենք ստանում, ծափահարություններ ու դրանից հետո վերջ, այդպես չէ, այս աշխատանքները նախ պիտի տարիներ առաջ սկսվեր և այս տարի էլ չպիտի ավարտվի, ցունամի չի լինելու, պիտի շարունակվի, սա հետևողական, ամենօրյա աշխատանք է»,-նկատեց նա:
Կատարվող միջոցառումների քաղաքական կողմը Յազիչյանն անբավարար է համարում: «Ավելի շուտ դասական բավարարման մասին ենք խոսում, քան թե քաղաքական մեր պահանջները բավարարման խնդիր ենք դնում»: Ինչ վերաբերում է նշանաբանին՝ «Հիշում ենք և պահանջում», ապա պատմաբանը հարցրեց. «Ի՞նչն ենք հիշում և ի՞նչն ենք պահանջում, այ սա է խնդիրը: Եթե հիշում ենք մենակ Հայոց ցեղասպանությունը և պահանջում ենք այդ ցեղասապնության միջազգային ճանաչումը, ներառյալ նաև թուրքական ճանաչումը, վե՞րջ, սա՞ է մեր պահանջը: Լղոզված արտահայտություններ ենք լսում, հատուցում ենք պահանջում, մենք ի՞նչ հատուցում ենք պահանջում, հստակ պիտի ասել առանց ձգձգումների ու դիվանագիտական ձևակերպումների»:
Ըստ Յազիչյանի՝ եթե ունենք հողային պահանջ, շատ հստակ պետք է ասենք դրա մասին: