10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

2200 քաղաքացի սպառնում է նստացույց ու հացադուլ սկսել/վիդեո/

Նաիրիտցիներն այսօր նորից կառավարության դիմաց են: Նրանց թիվը գնալով է ավելանում, որովհետև տեղյակ են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանում չէ, և իրենց չի կարող ընդունել: Henaran.am-ի թղթակից հետ զրույցում գործարանի մամուլի նախկին պատասխանտու Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ նաիրիտցիներն այսօր պահանջելու են հանդիպում Էներեգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: 

«Նա էլ հո Երևանում է և կարող է ընդունել մեզ»,-ասաց Անուշ Հարությունյանն ու տեղեկացրեց, որ այլևս գործարանի մամուլի քարտուղարը չէ, համալրել է փետրվարի 6-ից գործազուրկ դարձած 2200 նաիրիտցիների շարքը: «Ինձ առաջարկել են այլ պաշտոն, որը, սակայն ես չեմ ընդունի, կշարունակեմ մնալ միտինգները համակարգող խորհրդում, և մենք կպայքարենք, մինչև ստանանք մեր չվճարված աշխատավարձերը»:

Նաիրիտցիները պատրաստվում են նստացույցի, որը, ըստ նրա, երկարատև գործընթաց է լինելու և դրա համար սպասում են, որ եղանակը մի փոքր ավելի տաքանա, քանի որ հիմնանում մեծահասակներ են:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ նրանք այս պահին խորհրդակցում են երթով նախարարություն գնալու հարցը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ