19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Էստոնիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես /ֆոտո/

Էստոնիայի Ազգային գրադարանում մարտի 10-ին պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայի եկեղեցական խորհրդի նախագահ Անդերս Պիդերսը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, Էստոնիայի Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Յաննե Անդրեսոն, ինչպես նաեւ քաղաքական, հասարակական եւ մշակութային մի շարք գործիչներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը, մասնավորապես նշել է, որ Թուրքիան դժբախտաբար շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը. սեփական պատմությանն առերեսվելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն Թուրքիան ավելի քան երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Թուրքիան տապալել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը՝ հայ-թուրքական հաշտեցումն անիրավացիորեն շաղկապելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել նաեւ Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Էստոնիայի եկեղեցական խորհրդի նախագահ Անդերս Պիդերսը, Էստոնիայի խորհրդարանի անդամ Իգոր Գրյազինը եւ էստոնացի պատմաբան Լեմբո Տաննինգը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ