14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Բնությունն ու կնոջ օրգանիզմը /վիդեո/

«Ընդհանրապես կանանց օրգանիզմը կյանքի ընթացքում բաժանվում է տարբեր փուլերի: Սկսած աղջկա դաշտանային ցիկլից մինչև դրա կարգավորումը, հետո նախակլիմատիկ շրջան ու կլիմատիկ շրջան»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տարվա եղանակների ազդեցությունը օրգանիզմի վրա թեմայի շուրջ մանրամասներ ներկայացրեց գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը: Մանրամասները՝ տեսանյութում: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Բալթյան երկրներ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւի  եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ: ԱԺ փոխնախագահը Էստոնիայի եւ Լատվիայի Ազգային գրադարաններում եւ Լիտվայի Ցեղասպանության թանգարանում կմասնակցի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» […]

Բժշկական քոլեջի աշակերտները սելֆի են արել հանգուցյալների հետ /ֆոտո/

Նիժեգորոդսկի բժշկական քոլեջի աշակերտները, բժշկական ակադեմիայում դասընթացների ժամանակ, որոշել են «զվարճանալ» եւ սելֆի են արել հանգուցյալների հետ, հայտնում է LifeNews-ը: Նրանք լուսանկարները տեղադրել են համացանցում, ինչից հետո ակադեմիայի ղեկավարությունը չեղարկել է բարձր դասարանցիների համար նախատեսված կուրսերը: Աշակերտների հետ դաստիարակչական աշխատանքներ են կատարվել:

«Վայ մամա ջան». բանախոսները համաձայնության չէին գալիս /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նկատեց, որ ոչ մի խոշոր գործարարից հեղափոխություն պետք չէ սպասել: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը չհամաձայնեց: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահն ընդունել է Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին: Նախագահը ողջունել է ներկայացուցչական պատվիրակությանը Հայաստանում և շնորհակալություն հայտնել վերոնշյալ հիմնադրամներին՝ նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է պետությունների ղեկավարների հետ արդեն ավանդույթ դարձած այսպիսի հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անմիջականորեն շփվելու ակադեմիական և վերլուծական շրջանակների հետ: Նշելով, […]

Դեռահասը խեղդամահ է արել ընկերուհուն` ձեւացնելով, թե վզնոց է հագցնում

Ռումինայում 16-ամյա դեռահասը մեղադրվում է ընկերուհուն սառնասրտորեն սպանելու մեջ: Էդվարդ Պերժը նախ սիրո առաջարկություն է արել ընկերուհուն, ապա ձեւացնելով, թե ցանկանում է նրա պարանոցին նվեր-վզնոց հագցնել` խեղդամահ է արել աղջկան: Էդվարդն ու Ելենան հանդիպել են մեկ տարի, աղջիկն աչքի է ընկել իր գեղեցկությամբ: Վերջին շրջանում, սակայն, տղան պարբերաբար խանդի տեսարաններ է սարքել, նրանք հաճախ վիճել […]

Ռայոլա. Մխիթարյանը ցանկանում է մնալ Բորուսիայում. Armsport.am

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի պատրաստվում հեռանալ ներկայիս ակումբից: Այդ մասին հայտնել է 26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, գրում է Armsport.am-ը:  «Հենրիխն իրեն շատ լավ է զգում «Բորուսիայում»: Ի զուր չենք 5 տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ: Դորտմունդցիներին նախապատվությունը տալու որոշումը մտածված էր: Մխիթարյանը միշտ չի հայտնվում «Բորուսիայի» հիմնական կազմում, սակայն […]

Անահիտի փոքրիկ սիրտն ամեն վայրկյան կարող է կանգ առնել. մայրը օգնություն է հայցում /վիդեո/

Փոքրիկ Անահիտ Հակոբյանը ծնվել և մեծացել է Երևանում: Երկու տարեկանից տառապում է սրտի անբավարարությամբ և գտնվում է բժիշկների հսկողության տակ /ախտորոշումը՝ էդիլատացիոն կարդիոմիոպաթիա/: Անցյալ տարվա նոյեմբերին երեխային ծնողները գտնում են անգիտակից վիճակում և շտապօգնությունով տեղափոխում «Արաբկիր» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք: Երեխայի սիրտն աշխատում էր 5 տոկոսով, այժմ՝ արդեն 30: Բժիշկների խոսքերով, նրա սիրտը երկրորդ հարվածին […]

Ջրանջատում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Մամիկոնյանց  փող.  37-62, Կոմիտաս պող. 37-41, Վրացական փող. 10-ից բարձր համարների և 4-րդ նրբանցքի, Մալխասյանց փողոցի ու նրբանցքների   և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի