28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դեռահասը խեղդամահ է արել ընկերուհուն` ձեւացնելով, թե վզնոց է հագցնում

Ռումինայում 16-ամյա դեռահասը մեղադրվում է ընկերուհուն սառնասրտորեն սպանելու մեջ: Էդվարդ Պերժը նախ սիրո առաջարկություն է արել ընկերուհուն, ապա ձեւացնելով, թե ցանկանում է նրա պարանոցին նվեր-վզնոց հագցնել` խեղդամահ է արել աղջկան:

Էդվարդն ու Ելենան հանդիպել են մեկ տարի, աղջիկն աչքի է ընկել իր գեղեցկությամբ: Վերջին շրջանում, սակայն, տղան պարբերաբար խանդի տեսարաններ է սարքել, նրանք հաճախ վիճել են, Ելենան ցանկացել է հեռանալ տղայից:

Էդվարդն օրեր առաջ հրավիրել է աղջկան այգի, ասել, որ ցանկանում է ներողություն խնդրել, սիրում է նրան եւ վզնոց է ցանկանում նվիրել: Երբ աղջիկը շրջվել է, տղան խեղդամահ է արել ընկերուհուն:

Դեռահասը ձերբակալված է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ