28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Բալթյան երկրներ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւի  եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ:

ԱԺ փոխնախագահը Էստոնիայի եւ Լատվիայի Ազգային գրադարաններում եւ Լիտվայի Ցեղասպանության թանգարանում կմասնակցի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսների պաշտոնական բացման արարողությանը եւ հանդես կգա ելույթներով:

Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխնախագահներ Ինես Լիբինա-Էգներեի եւ Անդրեյ Կլեմենտեւի, Լիտվայի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի, Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հետ:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ