06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դե ամոթ է էլի»

Դե ամոթ է էլի, մարդ այդքան հարուստ լինի ու իր ստեղծած, իր փայփայած, թեկուզ այն լքած կուսակցությունից իր ձեռք բերած գույքը պահանջի՞…Դա բարոյական է՞, բա աղայությունն ու՞ր մնաց…
Սա նույնպես բնութագրում է մերօրյա հարուստներին, մերօրյա «քաղաքական գործիչներին», մերօրյա հանրահայտներին ու «դեմքերին»: Չնայած եթե մեր նման լինեին, ապա հարուստ չէին լինի…Ինչ արած`ունենք այն, ինչ ունենք:

Արհեստածին կուսակցությունների արհեստածին «լիդերներին» բնորոշ է հավանաբար: Բա բարերարությունը, բարությունը, կամեցողությունը, աղայությունն ու՞ր մնաց, միանգամից չքվե՞ց…
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես չէի սպասում նման բան, բայց դե հասկանում եմ` փողը հաշիվ է սիրում: Իսկ բարոյական կողմը՞…Անցկացրած պայքարի տարիները, ընկերությունը, հեղինակությունը, ունեցած հաղթանակների հրճվալից օրերն ու պարտությունների դառնությունը կիսելու պահերը, անքուն գիշերներն ու ապրումները, մարդկային առօրյա շփումները…
Դա իմ կարծիքով գին չունի և փողով չի չափվում ու երբեք չպետք է աճուրդի հանվի…Երբեք…

Ֆեյսբուքյան հանրագրում գրել է Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի գրասենյակը տեղափոխվել է կուսկացության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տարածքից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ