17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայ մարզիկների չմասնակցելն այդ խաղերին վնաս կհասցներ…

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մեկնաբանությունը հայ մարզիկների Բաքվում կայանալիք Եվրապական խաղերին մասնակցելու մասին ՀԱՕԿ որոշման վերաբերյալ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը` Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ: Նախարարի կարծիքով, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացվի ՀԱՕԿ-ի կողմից, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները պարտավոր են իրենց բնականոն շարունակական աշխատանքներն իրականացնել հայ մարզիկներին նշված խաղերին նախապատրաստելու ուղղությամբ: Նախարարը կարևոր է համարում, որ անձամբ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից տրվել են հայ մարզիկների անվտանգությունն ապահովող երաշխիքներ: Նախարար Ղազարյանը գտնում է նաև, որ հայ մարզիկների չմասնակցելն այդ խաղերին հնարավոր է վնաս հասցներ ոչ միայն նրանց մարզական կենսագրությանն, այլ նաև Հայաստանի վարկանիշին` միջազգային մարզական ասպարեզներում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ