07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծեծելով ու ինվալիդ սարքելով մարդկանց ուր պետք է հասնենք.ազատամարտիկները շարունակում են վերադարձնել մեդալները/վիդեո/

Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկներ` Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) և Գարիկ Խաչատրյանը այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ  հայտարարեցին պետական պարգևները վերադարձնելու իրենց որոշման  մասին: պարգևները նրանք հանձնում են հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, որը իր հերթին կհանձնի իշխանության ներկայացուցիչներին:

Գարիկ Խաչատրյանը, որը բնակվում է Բելգիայում  տեսազանգի միջոցով կապ հաստատեց հանդիպման մասնակիցների հետ:

«Քանի դեռ չեն պատժվել Բերձորի մեղավորները, քանի դեռ չեն պատժվել  մարտի 1-ի մեղավորները, հոկտեմբերի 27-ի մեղավորները ու Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը չի բացահայտվել ուրեմն մենք պայքարելու ենք ու մեզ հարկավոր չեն այդ պարգևները»,-ասաց Գարիկ Խաչատրյանը:

«Բերձորը, որ մենք ազատագրել ենք ու մեզ Բերձորում հարվածում են , ջարդում են ու խփում են: Ես ցնցված եմ ու զարհուրում եմ, որ այդիսի ծուղակներ են պատրաստվում մեր դեմ: Այն դեպքում, երբ մենք մարդկանց ուզում ենք իրազեկել որ երկիրը դատարակվում է, որ մեր զինվորը մենակ կանգնած է պոստում, որ նրա կողքին ժողովուրդ չկա: Ժողովուրդը հեռանում է Հայաստանից: Ծեծելով ու ինվալիդ սարքելով մարդկանց ուր պետք է հասնենք»,-նշեց Արայիկ Խանդոյանը:

Խանդոյանը նշեց, որ ինքը պարգևատրվել է ամենաբարձր պարգևներով, այդ թվում արիության  և մարտական խաչ երկրորդ աստիճանի մեդալներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ