06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Եւս երկուսը կլքեն ԲՀԿ-ն. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է, որ ԲՀԿ-ին մոտ կանգնած իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեն Հրանտ Դավթյանը և Մերուժան Սիմոնյանը:

«Նրանց վրա ազդելու ամենալուրջ լծակն այն է, որ Դավթյանը՝ Էջմիածնում, իսկ Սիմոնյանը՝ Կապանում զբաղվում են Ծառուկյանին պատկանող «Արարատի ցեմենտ» գործարանի արտադրանքի իրացմամբ:

Ծառուկյանի ներկայացուցիչներն այս պատգամավորներին սպառնում են, որ կուսակցությունից դուրս չգալու դեպքում նրանք կզրկվեն ցեմենտն իրացնելու հնարավորությունից: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն դիմանա ճնշմանը և կհայտարարեն, որ որտեղ Գ. Ծառուկյանն է, այնտեղ էլ իրենք են, ու եթե նա ԲՀԿ-ական չէ, իրենք էլ չեն կարող ԲՀԿ-ական լինել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ