13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԾԿՀ–ն պատրաստվում է ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում պատրաստվում է իր կարիքների համար ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա:

«Այդ նպատակով ՀԾԿ հանձնաժողովը գնման ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ նկարագրության՝ ՀԾԿՀ-ն փաստացի «ֆուլ» հագեցվածությամբ և 2015 թվականի արտադրության չքշված ավտոմեքենաներ է ուզում գնել՝ կապույտ գույնի: Թե ինչու հենց կապույտ, թերևս ՀԾԿՀ-ի նախագահը և նրա աշխատակազմը կիմանան, ճաշակի հարց է: Նկատենք, որ մինչ օրս ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի և գազի սակագները բարձրացնելուց բացի՝ ուրիշ ոչինչ չի արել: Ուստի այդ կառույցին պետբյուջեի հաշվին մի հեծանիվ տալը կարելի է շքեղություն համարել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ