17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աբովյանցի 19-ամյա Մարինեն «բռնաբարված» տուժողից 10 օրում դարձել է մեղադրյալ. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Երևանյան համալսարաններից մեկի երկրորդ կուրսի 19-ամյա ուսանողուհին ծանր հանցագործության վերաբերյալ ակնհայտ սուտ հաղորդում է տվել, ընդ որում՝ ոստիկանությունում, նախազգուշացվելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, մինչև անգամ իր անձը ուսանողուհին ներկայացել է հորինված անուն-հայրանուն-ազգանունով՝ առանց իրեն հաշիվ տալու, թե որտեղ և ինչ է խաբում:

Մարինեի հաղորդումն այնքան ակնհայտ է սուտ եղել, որ հաղորդումը տալուց 10 օր հետո՝ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին արդեն քրեական գործ է հարուցվել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: «Տուժող» Մարինեն հայտնվել է մեղադրյալի, ապա ամբաստանյալի կարգավիճակում:

Ըստ դատական ակտի՝ հոկտեմբերի 10-ին Մարինե Ա.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում, ներկայանալով հորինված անունով, հաղորդում է տվել, թե նախորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում իր ծանոթ Արտաշեսն ու նրա ընկերները Տիգրան Մեծի պողոտայի «Քուինբուրգեր» սրճարանի մոտից առևանգել են իրեն, տարել են նույն պողոտայի շենքերից մեկի անծանոթ բնակարան: Մարինեն ոստիկանությունում նշել է կոնկրետ շենքի ու կոնկրետ բնակարանի համարներ: Նա հայտնել է, թե մատնանշված բնակարանում Արտաշեսն իրեն բռնաբարել է:

Իր սուտ անվան, դեպքի վայրի սուտ մատնանշման պայմաններում, որպեսզի իր հաղորդման արժանահավատությունը հիմնավորի, 19-ամյա ուսանողուհին պատռել է իր վարտիքը ու ներկայացրել է ոստիկանություն՝ որպես կատարված բռնաբարության «վառ ապացույց»:

Հաղորդումը տալուց տասն օր հետո Մարինեն տուժողից վերածվել է մեղադրյալի:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի սեպտեմբերին Մարինեն ծանոթացել է Կոտայքի մարզի բնակիչ Խորենի հետ:

Հոկտեմբերի 9-ին Խորենն ընկերոջ՝ Սասունի հետ, վերջինիս մեքենայով եկել է Երևան:

Երբ Մարինեի դասերը վերջացել են, նա ընկերուհու հետ հանդիպել է Խորենին ու նրա ընկերոջը: Մեքենայով գնացել են Կոտայքի մարզի «Բյուրակն» ռեստորանային համալիր, զվարճացել են, Մարինեն ոգելից խմիչք է օգտագործել:

Որոշել են զվարճանքը շարունակել «Տիգրանաձոր» ռեստորանային համալիրում, որտեղ դարձյալ ալկոհոլ են օգտագործել, մի քանի ժամ մնացել են: Ապա չորսով վերադարձել են Երևան, գնացել են Մարինեի ընկերուհու տուն:

Ճանապարհին Մարինեն վատացել է, անգամ ուշագնաց է եղել:

Ընկերուհու տանը Մարինեին փորձել են սթափեցնել՝ վրան ջուր լցնելով: Ընկերուհու տանը որոշ ժամանակ մնալուց հետո, գիշերվա ժամը 2-ի սահմաններում Մարինեն ասել է, թե գնում է տուն: Իսկ նա բնակվել է Կոտայքի մարզի բնակավայրերից մեկում:

Ընկերախումբն առաջարկել է, որ Մարինեն գիշերով դուրս չգա, բայց Մարինեն մենակ փողոց է դուրս եկել: Հասնելով Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտ՝ նա կորցրել է գիտակցությունը, ընկել է գետնին»,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ