14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Նախկին առաջին տիկինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Կոտ-դ-Իվուարի դատարանը երկրի նախկին առաջին տիկին Սիմոնե Գբագբոյին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Կինը մեղավոր է ճանաչվել «երկրի անվտանգություն խախտելու փորձեր» կատարելու մեջ միջադեպերի ժամանակ, որոնց ընթացքում մոտ 3 հազար հոգի մահացավ, հայտնում է  ВВС-ն: 65-ամյա նախկին առաջին տիկնոջը ձերբակալել են 2 տարի առաջ` մարդկության նկատմամբ հանցագործության համար 2010-2011թթ. Երկրում ընթացող ռազմական կոնֆլիկտի ընթացքում:

Փակագծից դուրս…

Facebook-ի օգտատեր Ժոռա Խաչատրյանը իր տարեգրքում գրառել է. Խորհրդարանական երեք ուժերի դաշինքից հետո` թեժ աշնան նախաշեմին, ԲՀԿ-ականները սկսել էին նոր գործընթաց: ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը հիմնում էր նոր միություն, որը այսպես ասած «անկախ կառույց» էր մեկ այլ կառույցի հովանու ներքո: Խոսքս «Երդվյալ Ազատամարտիկներ» միության մասին է: Այսինքն, եթե ավելի կոնկրետացնենք` ձևավորվեց հատուկ քաղաքական խնդիր լուծող, […]

Դոլարը վաճառվում է…

Հայաստանյան բանկերում եւ փոխանակման կետերում այսօր՝ մարտի 10-ին, դոլար կարելի է վաճառել միջինը 484 դրամով: Ըստ rate.am կայքի՝  դոլարի առքը միջինը կազմում է 482 դրամ: Եվրոյի առքը հայաստանյան բանկերում կազմում է միջինը 515 դրամ, վաճառքը՝ 524 դրամ: Ռուբլու առքը՝ 7.60 դրամ է, վաճառքը՝ 8.40 դրամ:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սլովենիայի Նախագահին

Մարտի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Սլովենիայի Նախագահ Բորուտ Պահորը։  Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և իր երկիրը մտադիր է շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ իր այցի նպատակն է քննարկել Սլովենիայի հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ […]

Միջազգային կազմակերպությունների կանխատեսումները չարդարացան

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումները Հայաստանի անցած տարվա տնտեսական աճի վերաբերյալ, կարելի է ասել, չարդարացան։ Համախառն ներքին արդյունքի ավելացումը զգալիորեն գերազանցեց վերջիներիս սպասելիքները։ Ամփոփելով 2014 թվականը, վիճակագրական ծառայությունը արձանագրեց 3,4 տոկոս տնտեսական աճ։ Ճիշտ է, այն ցածր է նախատեսվածի համեմատ, այնուհանդերձ հաշվի առնելով անցած տարի տնտեսության ոլորտում, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում արտաքին ու ներքին հատվածներից թելադված […]

Թուրքերը եկել էին եկեղեցի՝ իրենց հավանած կանաց ու աղջիկներին տանելու

Գրիգոր Մյուչերեթյանի պատմությունը Րումտիկ Գրիգոր Մյուչերեթյանը պատմել է, որ բռնագաղթեցնելու նպատակով Րումտիկի հայերին հավաքել են եկեղեցու բակում: Թուրքերը եկել են եկեղեցի՝ իրենց հավանած կանանց ու աղջիկներին տանելու: Գրիգորի մորը ևս մի թուրք է մոտեղել՝ առաջարկելով ամուսնանալ, սակայն մայրը մերժել է՝ ասելով, թե նախընտրում է մեռնել, քան դավանափոխ լինել: Հետագայում ևս մի թուրք է ցանկություն հայտնում […]

Կառավարությունը հաստատել է

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է՝  -ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ ներկայացուցչի գործունեության կանոնակարգը, -ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկն ըստ ոլորտների, որը թելադրված է ԵՏՄ իրավական ակտերից բխող համաձայնագրերի և դրանցից բխող որոշումների կիրառման պարտավորությամբ:                     Նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի […]

Ալբանիա-Հայաստան. բուքմեյքերների կարծիքը

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Ալբանիայի ընտրանու հետ: Բուքմեյքերները ավելի շատ հավատում են տանտերերի՝ Ալբանիայի հաղթանակին՝ 2,26 գործակից: Մեր ազգային ընտրանու համար սահմանվել է 3,15, իսկ ոչ-ոքիի համար 3,35 գործակից: Հիշեցնենք, որ անցկացրած խաղերից հետո Հայաստանի հավաքականը 1 միավորով զբաղեցնում 5-րդ հորիզոնականը, իսկ մրցակիցը 4 միավորով 3-րդ հորիզոնականում է:

Կառավարությունը կփոխհատուցի

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ մարզպետարաններին և համայնքներին է բաշխել ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով հատկացված 2 մլրդ 300 մլն դրամ գումարը: Համայնքների բյուջեներում նախատեսված չի եղել 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցվճարով պայմանավորված լրացուցիչ բյուջետային ծախսը: Բացի այդ, կառավարությունը նախատեսել է փոխհատուցել համայնքապետարանների, համայնքային բյուջետային հիմնարկների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված