14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

«Սևան» ՔԿՀ–ում հանձնուքից հայտնաբերվել է մուրաբայի տարրա՝ սպիտակ, փոշենման բյուրեղներով

Մարտի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Վ.-ի հանձնուքից հայտնաբերել և առգրավել են մուրաբայի տարրա՝ առկա սպիտակ, փոշենման բյուրեղներով:  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ  հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Դեռևս վաղ է խոսել. Կոստանյանը՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից

«Քրեածին վիճակի վերլուծության հետ կապված՝ ես կարծում եմ, որ դեռևս վաղ է խոսել, այսինքն` վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ քրեածին վիճակը, բայց որպես կանոն` դա իր հիմքում ունենում է թե՛ զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե՛ հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումներ»,-այսօր լրագրողների հետ զրույցում […]

Երկու ուղղաթիռների կործանման արդյունքում 10 հոգի է մահացել /վիդեո/

Արգենտինայում երկու ուղղաթիռներ իրար են բախվել, ինչի արդյունքում 10 հոգի է մահացել: Զոհերից 2-ը արգենտինացիներ են` նրան օդաչուներն են եղել, մյուս 8-ը ֆրանսիացիներ են: Յուրաքանչյուր ուղղաթիռում 5-ական մարդ է գտնվել, հայտնում է The Guardian-ը: Պարզվել է, որ զոհերը ռեալիթի-շոուի մասնակիցներ են, ովքեր, համաձայն շոուի, պետք է ապրեին էքստրեմալ պայմաններում: Ուղղաթիռներից մեկում նկարահանող խմբի անդամներն են […]

Հայ եկեղեցում Ուկրաինայի թեմի առաջնորդի մարմինը կտեղափոխվի Հայաստան

Հայ եկեղեցում Ուկրաինայի թեմի առաջնորդի մարմինը կտեղափոխվի Հայաստան: Մարտի 7-ին կյանքի 69-րդ տարում ի Տեր ննջած Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի աճյունը Հայաստան կփոխադրվի մարտի 10-ին: Հանգուցյալ Սրբազանի վերջին օծման կարգը կատարվել է Ուկրաինայի հայոց թեմում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 11-ին` ժամը 12.00-ին, Սուրբ Գայանե վանքում: Գրիգորիս Սրբազանի մարմինը կամփոփվի Մայր […]

«Միշտ տալիս եմ այն խոստումները, որ ի վիճակի եմ կատարել»

«Իմ կենսագրության մեջ թե՛ պաշտոնական, թե՛ զուտ անձնական հարթության մեջ երբևէ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ ու չկատարեմ, որովհետև տալիս եմ միշտ այն խոստումները, որ ի վիճակի եմ կատարել, ավելին՝ երբեք չեմ տվել ու չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով, հետևաբար էլեմենտար համադրություն անցկացնել»,-այսօր Կառավարության […]

Կինն ազատվել է աշխատանքից` Էրդողանին եւ Դավութօղլուին քննադատող ֆեյսբուքյան գրառման համար

Թուրքիայի քաղաքացի մի բուժաշխատող ազատվել է աշխատանքից` ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած իր հրապարակումներում երկրի նախագահին ու վարչապետին քննադատելու համար, գրում է Ermenihaber.am-ը` «evrensel.net»-ին հղումով: Չանաքքալեի նահանգապետարանի Հանրային առողջության վարչությունը տեղեկություն է ստացել Չանաքքալեի մի բժշկական ընկերության սանիտարական մաքրության ծառայության աշխատակցուհի Ա.Ս.-ի  վերոհիշյալ գրառումներ մասին, ինչի հիման վրա նահանգապետարանը պաշտոնական գրություն է ուղարկել բժշկական ընկերությանը` «անհրաժեշտ […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում ` Մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին երեկոյան ժամերին, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-12-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝  Մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին երեկոյան ժամերին, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

Ժխտողականության հարյուր երանգները

Թուրքիայի ներկայիս իշխանություններն այսօր կանգնած են իրենց պատմական անցյալի, ներկայի և ապագայի ճակատագրական շրջափուլի առջև` հարյուր երկար տարիներ ապաշխարհությամբ և հանդգնությամբ ժխտելով իրողությունը: Հայոց Ցեղասպանությունը և հայ ժողովրդին իրենց հայրենի հողից հայրենազրկման հետևանքներն ի վերջո պետք է իրենց արժանապատիվ տեղը գտնեն քաղաքակիրթ ազգերի գիտակցության մեջ: Ծանր հետևանքների ընդունումն ու ապաշխարհությունը Թուրքիայի կառավարության կողմից ճիշտ որոշում […]

Պետական գնումների կազմակերպման օրենսդրությունը լուրջ բարեփոխման կարիք ունի.մասնագետ

«Պետական գնումների կազմակերպման օրենսդրությունը լուրջ բարեփոխման կարիք ունի: 50 տոկոսի դեպքում պատվիրատուների շահերը խախտվում են»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ասաց  Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը: Մանուկյանը նշեց, որ իրենց կազմակերպության դիտարկումների համաձայն  2014 թվականին նկատելի  կարևոր փոփոխություններ չկան, սակայն 2015 թվականին որոշակիորեն նոր խաղի կանոններ մտցվեցին.«Մասնավորապես ապրիլի 1-ից մինչև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված