20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 4, 2014

Ադրբեջանական բանակն անզոր է. Ադրբեջանի ՊՆ նախկին նախարար

Ըստ artsakhpress.am-ի, Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարարը ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների համար մեղադրում է իր երկրի իշխանություններին: Իսա Սադիգովն ասել է. “Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է”: Նախկին նախարարն այս իրավիճակը կապել է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաեւ Պաշտպանությա նախարարության անզորության […]

Սրանց հենց պատերազմով վախեցնելու ժամանակն է.Ֆեյսբուք

Ֆեյսբուքի օգտատեր, Արցախյան հերոսամարտին մասնակցած Սասուն Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարքեգրքում գրել է. “Հասարակության մեծ մասը շատ արագ ցույց տվեց, որ հարկ եղած դեպքում գնալու է սահման: Սրանից մեծ ոգի չկա: Օսմալուն պատերազմով էր վախեցնում իր հարցերը լուծելու համար: Հիմա, ստացվեց` չենք վախենում: Ավելին` քաջեր կան, որ արդեն Գանձակի օդանավակայանը սեփականաշնորհելու հայտ են ներկայացրել… Պատերազմ տեսածը […]

Ֆրանսիան կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը

      Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի սթ. օգոստոսի 4-ի հայտարարությունը.” Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան:      Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ […]

Գյուղերում 10 անգամ ավելի շատ է տղա երեխա ունենալու ցանկությունը

 ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի թեմաների մեջ, ի թիվս այլ անվանակարգերի, ընդգրկված է նաեւ պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարը:  “Սոցիալ-հոգեբանական եւ վիճակագրական հետազոտությունների կենտրոն” ՀԿ-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում եւ Գետափ, Մալիշկա, Խաչիկ, Արենի, Քարագլուխ գյուղերում իրականացրել է “Մի´ սպանիր” խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նկատում […]

Լավ իմացե՛ք, հայոց աշխարհի առաջնորդ, դուք 10 միլիոն հայի ուժը ունիք Ձեր թիկունքին /ֆոտո/

“Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա իր խնդրանքը գրել է Ֆեյսբուքի իր տարեգրքում:   “Մեծարգո պարոն Նախագահ,Ինչպես լսեցինք մեր լրատվական միջոցներով, դուք ամսի 8-ին և 9-ին հանդիպում պիտի ունենաք նախագահ Ալիեւի հետ: Պարոն Նախագահ, քաջ իմացեք երբ դուք կերդաք այդ հանդիպման, մենք, հայրենասեր հայերս […]

ՀՀ ԱԺ փոխնախագահները եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, “Ժառանգություն”  խմբակցությունների ներկայացուցիչները`  Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին եւ վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկվում է […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին՝ անվանի լեզվաբան և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ: “Հովհաննես Բարսեղյանը մեր ավագ սերնդի այն նվիրյալ հայերենագետներից էր, ով տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ մեծ ավանդ բերեց թե՛ հայոց լեզվի ուսումնասիրության և թե՛ մայրենիի բարձրորակ մասնագետների պատրաստման գործին: Խորին ցավակցություն եմ հայտնում վաստակաշատ […]

Հայաստանի վարչապետը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի N զորամաս

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին եւ զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետեւանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գեւորգյանի հոգեհանգստի արարողությանը:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի