15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի վարչապետը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի N զորամաս

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին եւ զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետեւանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գեւորգյանի հոգեհանգստի արարողությանը: 

Հանրապետության վարչապետին նախ զեկուցվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի եւ հայկական ուժերի պատասխան գործողությունների մասին: Այնուհետեւ, անդրադառնալով զինծառայողների եւ սահմանապահ գյուղերի բնակչության սոցիալական խնդիրներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ եւ խոստացել հնարավորության դեպքում շարունակել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունում քննարկվում է սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց հարկերից ազատելու հնարավորությունը՝ նոր աշխատատեղեր բացելու եւ համայնքների տնտեսական կյանքն ակտիվացնելու նպատակով: Գյուղապետերից մեկի բարձրացրած հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ գործադիրը քննարկում է նաեւ սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի եւ այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը:

Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին, շնորհակալություն հայտնել փոխըմբռնման եւ հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ