Փակվել է 8000 ձեռնարկություն. 168 ժամ

Անցած մեկ տարում իրենց գործունեությունը դադարեցրել են 7945 ընկերություններ: Թեմային անդրադառնում է “168 ժամ”-ը: Այսքան ձեռնարկություններ 2014թ. երկրորդ եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեին հաշվետվություն չեն ներկայացրել: Ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ 2014թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ-ում գործում է 86,637 ընկերություն 2013 թ. նույն ժամանակաշրջանի՝ 94,582-ի փոխարեն: Կոմիտեին էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ են ներկայացրել ընդհանուրի 91.9%-ը կամ 79,659 ընկերություն: […]