04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դիլիջանի թունելը փակվելու է

Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, 2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից M-4 միջպետական նշանակության (Երեւան-Սեւան-Իջեւան) ավտոճանապարհի կմ 73+200-կմ 80+120 հատվածում կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ, որի ընթացքում ժամը 08:00-ից դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը նշված հատվածում: Դիլիջան երթեւեկող տրանսպորտային միջոցները պետք է օգտվեն Ծովագյուղ-Սեմյոնովկա գյուղերով անցնող շրջանցիկ ճանապարհից:

Հաշվի առնելով, որ շրջանցիկ ճանապարհը ներկա պահին չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում այդ ճանապարհով ժամանակակից խոշորածավալ տրանսպորտային միջոցների՝ հատկապես 5 տոննայից ավել բեռնատարողությամբ բեռնատարների եւ 22 մարդուց ավել ուղեւորներ փոխադրող ավտոբուսների երթեւեկությունը:

Նման տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Դիլիջան խորհուրդ է տրվում իրականացնել Երեւան-Ապարան-Վանաձոր-Դիլիջան երթուղով:  

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն էլ տեղեկացնում  է, որ հուլիսի 16-ից սեպտեմբերի 1-ը ավտոտրանսպորտային երթեւեկությունը կդադարեցվի Ծովագյուղից մինչեւ Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածում: 

2014թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ՝ Ծովագյուղից մինչեւ Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածը։

 Նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի  11.06.2014թ. թիվ N 226-Ա հրամանով ս.թ. հուլիսի 16-ի ժամը 08:00-ից մինչեւ սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն այդ ճանապարհահատվածում ավտոտրանսպորտային երթեւեկությունը կդադարեցվի:

 Սահմանվել է տրանսպորտային երթեւեկության հետեւյալ այլընտրանքային երթուղին՝ Երեւանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջեւան ուղեւորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ