04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռուս կանանց գրեթե 50 տոկոսը անտարբեր է սեքսի հանդեպ

Այսօր կանանց մոտ զգացմունքայնության պակաս է զգացվում, միայն ռուս կանանց գրեթե 50 տոկոսը անտարբերություն են ցուցաբերում սեքսի հանդեպ: Այդ պատճառով էլ ապահարզանով է ավարտվում յուրաքանչյուր 3-րդ ամուսնությունը: Կանայք կրկին ու կրկին են ամուսնանում, սակայն նորից ամուսիններին դժբախտացնում են եւ թողնում չբավարարված:

Այո, նրանք սիրում են իրենց ամուսիններին եւ ցանկանում են երջանկացնել նրանց, սակայն երբ հարցը վերաբերում է ինտիմ հարաբերություններին….ընդ որում, կանայք հաճախակի չեն զգում օրգազմ եւ շատ են նյարդայնանում: Եվ այդ ժամանակ, ընտանեկան հարաբերությունները կարող են իսկական դժոխքի վերածվել:

Կնոջ անտարբերությունը սեքսի նկատմամբ տրավմայի է ենթարկում ամուսնու հոգեբանությունը, քանի որ նա ամեն ինչում մեղադրում է իրեն եւ կարծում, որ չի կարողանում գրգռել իր 2-րդ կեսին եւ նրան իրական հաճույք պատճառել: Տղամարդն սկսում է կասկածել կնոջ փոխադարձ զգացմունքներին: Նա եւս դեպրեսիայի մեջ  է ընկնում եւ ավելի քիչ է ակտիվություն ցուցաբերում, ինչը եւս վատ հետեւանքներ է ունենում` հաճախակի ավարտվելով կամ իմպոտենցիայով կամ ամուսնու դավաճանությամբ:

Հետաքրքիրն այն է, որ կնոջ մոտ անզգայնությունը կարող է փոխվել զուգընկերոջ փոփոխությունից, ինչը վկայում է այն մասին, որ ամուսնական հարաբերություններում  ինչ-որ բա այն չէր: Հնարավոր է, որ դա ինտիմ հարաբերությունների միատոնությունից է կամ ինտիմ հարաբերությունների առաջին անհաջող փորձից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ