06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Կախարդական” գրիչը հայտնվել է խմբագրությունում. Ժողովուրդ

Օրեր առաջ “Ժողովուրդ”-ի խմբագրությունում է հայտնվել 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գրիչ, որի միջոցով հնարավոր է եղել ստանալ տեստային առաջադրանքների պատասխանները: Այսինքն՝ ընդունելության քննության մեջ դերակատարում ու շահագրգռվածություն ունեցող մարդիկ մտածել են, որ գրիչի վրայի կոդ-շտրիխները կարելի է այնպես դասավորել, որ դառնան դիմորդների հուշաթերթիկները: Օրինակ՝ 2-րդ թեստի, 3-րդ հարցի պատասխանը 4-րդ տարբերակն է:

 Այս երկամյա նորամուծության մասով  թերթը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանի հետ, ով ասաց. “Դեռ երկու տարի առաջ՝ 2012-ին, նման խոսակցութուններ տարածվեցին, որ իբր գրիչ է հայտնվել դիմորդի ձեռքին, որը կարողանում է քննության տեստերի պատասխանները տալ: Բայց ասեկոսեների մակարդակով էր:

Հետո լսեցինք, որ ԱԱԾ-ն էր դրանով զբաղվում”: Իսկ ահա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը “կախարդական” գրիչի մասով խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ