04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանց համար, ովքեր սիրում են մերկանալ. լավագույն լողափերը

“Վայրի լողափն” այն վայրն է, որտեղ մարդիկ կարող են համաչափ արեւայրուք ստանալ` առանց մարմնի վրա լողազգեստի հետքերի: Եթե դուք բարդութավորված չեք եւ մտադիր եք հանգիստը նմանատիպ վայրում անցկացնել, ապա լավագույն “վայրի լողափերի” այս ցանկը ձեզ համար է:

Գերմանիայի Զյուլտ կղզին հայտնի վայր է նրանց ահմար, ովքեր սիրում են հանգտսնալ նույն տեսքով, ինչպիսին որ ծնվել են: Հաշվի առնելով գերմանացիների յուրօրինակ վերաբերմունքը մերկ մարմնի մշակույթի նկատմամբ` զարմանալի չէ, որ այս կղզու վրա է ամենամեծ վայրի լողափերից մեկը, որտեղ մարդիկ հաճախում են ընտանքիներով: Նշենք, որ գերմանական լողփերից շատերում հագուստն ամենեւին էլ պարտադիր ատրիբուտ չէ համարվում:

Հունական Սկիատոս կղզում է գտնվում “Banana Beach” լողափը, որտեղ իշխանությունների կողմից պաշտոնապես թույլատրված է արեւայրուք ընդունել բոլորովին մերկ: Չնայած որ նուդիստներին տրամադրվել է կղզու մի փոքր մասը: Մնացած մասում հանգստանում են հագուստով քայլելու սիրահարները: 

“Paradise Beach”-ը գտնվում է Հունաստանի եւ աշխարհի ամենաշքեղ կղզիներից մեկում` Միկոնոսում: Սա անվերջանալի երեկույթների եւ տոների վայր է: Հարկ է նշել, որ նույնիսկ տարվա այն եղանակներին, երբ լողափը լի է զբոսաշրջիկներով, որոնք գերադասում են հագուստով շրջել, նուդիստները կարող են հանգիստ մերկ շրջել:

“Playa Es Pregons Gran”-ը ոչ մեծ լողափ է Իսպանիայում: Այստեղ տեղակայված են մի շարք բարեր եւ ռեստորաններ, կարելի է ոչ միայն վայելել մերկ մարմնով  արեւայրուքը, այլ նաեւ իսպանական խոհանոցը: 

Ալմերիի լողափն Իսպանիայում իսկական դրախտ է նուդիստների համար: Այստեղ ոչ ոք չի ամաչում իր մերկ մարմնից, հաճախակի կազմակերպվում է նաեւ վոլեյբոլի մրցույթ:

“Euronat” լողափը Ֆրանսիայում հայտնի է որպես մեծ ընկերախմբերով եւ ընտանիքներով հանգստի վայր: Եթե եղանակը բավականին տաք է առանց հագուստի մնալու համար, այստեղ հագուստով քայլելն արգելվում է: 

Նուդիստների համար հայտնի վայր է նաեւ Խորվաթիայի Իստրիա թերկաղզին: Այստեղ լողափերն առանձնացված են խաղողի եւ ձիթապտղի այգիներով: Այն լավագույն հագստավայրն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են հանգստանալ մարմնով եւ հոգով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ