04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ո՞ւմ է հասնում վարորդների 1000դրամը. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության” ժամանակին Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով “Ռոսիա” կինոթատրոնի մոտ կայանող միջքաղաքային տրանսպորտը տեղափոխվեց կայարանամերձ Սեւան փողոց: Բայց արի ու տես, որ մի “խլամը” փոխարինվեց մեկ ուրիշով: Այն տարածքը, որը կայանատեղի է հանդիսանում ՀՀ տարբեր քաղաքների հասարակական տրանսպորտի համար (թող ներող լինեն այդտեղ կանգնող ուղեւորները), իսկական բոմժանոց է հիշեցնում:

Այստեղ օրական 700-800 մարդու տեղաշարժ է լինում, սակայն ուղեւորները ստիպված են շոգին սպասել կիզիչ արեւի տակ, իսկ ձմռանը դիմանալ սառնամանիքին:

 Չկա մի տանիք, մի ծածկ, որի տակ կարողանան պատսպարվել մեկնող ուղեւորները, իսկ չվացուցակի մասին խոսելն ավելորդ է: Թերթը գրում է,  որ այս ավտոկայանատեղ կոչվող տարածքը չունի անգամ զուգարան, իսկ այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: Եւ այս բոլոր անհարմարությունների դիմաց վճարում են ավտոբուսների եւ երթուղայինների վարորդները: Ոմն մեկը ամեն օր 1000-ական դրամ է հավաքում վարորդներից չգիտես ինչ ծառայության դիմաց եւ սա առանց կտրոն տրամադրելու:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ