23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

ՀՀ դպրոցականները նվաճել են 6 մեդալ և 3 գովասանագիր

Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 3-13-ը մասնակցել է “Մաթեմատիկա” առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի հավաքականը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր: ՀՀ դպրոցականների “Մաթեմատիկա” առարկայի թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը:”Մաթեմատիկա” առարկայի միջազգային […]

Քարվաճառում դիվերսիոն խմբի բոլոր անդամները գերեվարվել են կամ ոչնչացվել

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:  Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: 

“Ռուսաստանը փոքր-ինչ հիասթափված է Հայաստանի տատանումներից ու կասկածներից”

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր էջում գրառել է. ““Ժամանակին”  տված զրույցում “Միջազգային եվրասիական շարժման”  լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական “Գրիբոյեդով”  ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը մասնավորապես նշել է. ”Որքան Երևանը մեծ ուշադրություն սկսի դարձնել եվրասիական ուղղությանը, որքան արագ ինտեգրվի ԵՏՄ-ին, այնքան ավելի շատ երաշխիքներ կլինեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդման համար…Երևանից է շատ […]

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Գերմանիայի հավաքականին/ֆոտո/

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականին աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։ 25-ամյա ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար և գրել .”Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոն Գերմանիային”։ Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում հանդես եկան ”Բորուսիայի” չորս ֆուտբոլիստներ՝ Մատս Հումելսը, Էրիկ Դուրմը, Կևին Գրոսկրոյցը և Ռոման Վայդենֆելերը։

Սաղ կյանքում շնորհակալ կլինի Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

Հասմիկ Դավեյանը տարիներ շարունակ զբաղվելով մուրացկանությամբ, տարբեր բնակավայրերում մի կերպ քարշ է տվել իր և 16 ամյա աղջկա գոյությունը: Մենք էլի ենք անդրադարձել Հասմիկի ու 16 ամյա Անիի պատմությանը: Հոգեկան հիվանդությամբ տառապող մոր և դստեր համար ամենակարևորը տանիք ու մի կտոր հաց գտնելն էր: Այսօր արդեն նրանք լուծել են այդ խնդիրը: Հասմիկ Դավեյանը այդ մասին […]

”Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից խոսելու փոխարեն Ռուբեն Հայրապետյանը կանխակալ վերաբերմունք է արտահայտում նախարարի հանդեպ”

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանն ի պատասխան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության արձագանքել է. Հարգելի գործընկերներ. Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հայկական ֆուտբոլի աղետալի […]

Ի պատասխան Ռուբեն Հայրապետյանի հայտարարության

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ. ”Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից և իր անելիքներից խոսելու փոխարեն […]

Ավտո և մոտո շոու ծրագիր` նորակառույց Իսակովի պողոտա – Լենինգրադյան փողոց ճանապարհահատվածում

«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կազմակերպել են Ավտո մոտո շոու ծրագիր, որի մրցութային մասում ցուցադրության են ներկայացվել  100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ ռետրո, տյունինգ, մոտոցիկլետներ, 4×4 of road ջիփեր և սպորտային մեքենաներ անվանակարգերում: Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ Իսակովի պողոտա-Լենինգրադյան […]

”Մեսսին արժանի չէր ԱԱ-2014-ի ”Ոսկե գնդակին”. Մարադոնա

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան գովեստի խոսքեր է հղել թիմի ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ Ալեխանդրո Սաբելյայի սաները եզրափակչում զիջեցին Գերմանիային: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի Լիոնել Մեսսին: ”Մենք հպարտորեն ենք կրում Արգենտինայի դրոշը: Գերմանացիներիը մեր թիմին հարգանքով էին մոտենում, ինչը ֆուտբոլիստների արժանիքն է: Մարկետինգով զբաղվող մարդիկ ցանկանում են Լեոյին նվիրել այն, ինչը նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված