Բացիր դռները գիշերվա, մարմինդ հանձնիր իրիկնային քամուն

Ի՞նչ է ուզում բառը, որ հետեւում է քեզ՝ իբրեւ ճակատագիր, ու՞ր է տանում ճանապարհը՝ այսքան խարխուլ, դու այնպես էլ չես գտնելու սկիզբը առավոտի, վերջը կեսօրվա – մարմինդ հանձնիր իրիկնային քամուն՝ նա կհիշեցնի անփույթ խոստումներդ, որոնք հեռու էին արցունքներից եւ ցավից: Բացիր դռները գիշերվա. դու կտեսնես մի ծառ՝ միայնակ ու թախծոտ, հիշիր նրան՝ իր ճյուղերի տակ […]