09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիմա բիզնեսը վերածվել է այլևս սպառնալիքի, և չխոսել դրա մասին, սխալ կլիներ. Մինասյանը՝ նախագահի հայտարարությունից

”Պետք է հասկանալ, որ Հայաստանի ապագան զարգանալ առանց զիջումններով կոնցեպցիայի մեջ է։ Աշխարհի որևէ երկրում չկա զիջմամբ հաջողության հասնելու որևէ բանաձև։ Եթե զիջում, ապա բացառապես հանդուրժողականության համար, որ կարելի է սերմանել: Այլ բան զիջելու հնարավորություն չկա՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան հարցի, թե նախագահ Սերժ Սարգսյանի հայտարությունից կարելի՞ է եզրակացնել, որ ԵՏՄ անդամակցության հարցի ձգձգումը կապ ունի ԼՂ հարցի հետ և դա պատասխան էր Ռուսաստնին, որ Հայաստանը ինչ-որ միության անդամակցելու համար զիջումների չի գնա։

՛՛Ի սկզբանե, բոլորին պետք է պարզ լինի, այդ թվում թե Ռուսաստանին, թե Ղազախստանին, թե Բելառուսին, առավել ևս Ադրբեջանին, որ ՀՀ որևէ իշխանություն երբեք չի ասի, որ հանուն ինտեգրացիայի մենք պատրաստ ենք զիջումների գնալ՛՛,-նշեց նա: Վերջինս, իհարկե, չի բացառում, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության ձգձգման հարցում ադրբեջանական գործոնը կապ ունի, սակայն ըստ նրա՝ հարցը միայն դա չէ։ ՛՛Թե Ղազախստանը, թե Ռուսաստանը, և թե Բելառուսը միատեսակ պատկերացում չունեն Հայաստանի ինտեգրացման և տնտեսության վերաբերյալ։ Եվ եթե դրան գումարենք, որ այնումաենայնիվ ադրբեջանական լոբբին աշխատում է, ապա ակնհայտ է դառնում՝ բազմաթիվ հարցեր ու խնդիրներ են բարձրացվելու, որոնք շուտափույթ լուծման ակնկալիք չեն կարող ունենալ՛՛,-բացատրեց պատգամավորը:

Մինասյանի խոսքով՝ մենք մեր շահերը պետք է փորձենք իսկապես առաջ մղել, և եթե դրա արդյունքում օրինակ հայկական ապրանքատեսակները պետք է ստանան որոշակի արտոնություններ այդ տարածաշրջանում և դա առանձին երկիր կարող է դիտել իր համար որպես Հայաստանի կտրվածքով բեռ, ապա դա իրենց խնդիրն ՝:

Հարցին, թե ինչո՞ւ միայն հիմա անհրաժեշտություն առաջացավ ասել, որ մենք մտահոգված ենք Ռուսաստանի զենքի վաճառքից Ադրբեջանին, Արծվիկ Միանսյանը նախ ընդգծեց, թե չի կարծում, որ այդ հարցի բարձրացումը կապված է ԵՏՄ կամ ՄՄ անդամակցության շրջանակներում հնարավոր խոչընդոտներից։ ՛՛Ավելի շատ իսկապես Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի, կեցվածքի հետ է կապված, ինչը արդյունք է նաև նրա, որ զենքերի գնումը Ռուսաստանից է։ ՌԴ պաշտոնատար առանձին անձինք հայտարարում են, թե զենքի վաճառքը բիզնես է, հիմա բիզնեսը վերածվել է այլևս սպառնալիքի, և չխոսել դրա մասին, չբարձրաձայնել, որ նաև Ռուսաստանին չհրավիրել համապատասխան ուշադրություն ու չձեռնարկել քայլեր, սխալ կլիներ՛՛։ 

 Հիշեցնենք, որ Լատինական Ամերիկա կատարած պետական այցի շրջանակներում արգենտինական ՛՛La Nation՛՛ և ՛՛Clarim՛՛ պարբերակններին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, թե հայ ժողովրդին մտահոգում է ՌԴ կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին, թե մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ ռազմավարական գործընկեր ՌԴ-ը զենք է վաճառում Ադրբեջանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ