23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Հիշողություններ Արցախյան պատերազմից

Էս դիվերսանտների թեման, որ շատ շոշափվեց, հիշեցի մի դեպք Արցախյան պատերազմի մարտական դիրքերից: Գիշերը մարտական հերթապահության ենք ինչ-որ մի տեղ Աղդամի մոտերքը՝ մոտավորապես Տիգրանակերտի կողմերը. այդտեղից Վանքասարի եկեղեցին երևում էր: Էդ դիրքերը ձեռքից ձեռք էին անցել օրեր, կարելի է ասել ժամեր առաջ և ճակատային գիծը հստակեցված չէր ու կարգին էլ խրամատավորված չէր: Երեկոյան կողմ մի հզոր անձրև սկսվեց […]

Ձերբակալվել է հայ գործարար Լեւոն Հայրապետյանը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հայ հայտնի հայ գործարար  Լեւոն Հայրապետյանին: Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին “Դոմոդեդովո” օդանավականում, որտեղ նա ժամանել էր Մոնակոյից: Քննիչները մտադիր են Մոսկվայի Բասմանյան դատարան միջնորդություն ներկայացել նրան կալանավորելու մասին: Հանցավոր խմբավորման գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը, որը ներկայումս ցմահ ազատազրկման մեջ […]

Մինասյանն աբսուրդ է համարում իշխանությունների փաստարկը. կոչ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ին

”ՍԴ-ի` ապրիլի երկուսին կայացրած որոշմանը iմ գնահատականը հնչել է, ես ունեմ պնդում՝ Կառավարության նախագիծը չի համապատասխանում ՍԴ որոշմանը, սա ոչ միայն իրավաչափ չէ, այլ նաև համաչափ չէ, ավելին՝այն, ինչ ընթացակարգային խախտումներով արձանագրվեց խորհրդարանում, ամբողջությամբ իրավական տեսակետից առոչինչ է դարձնում այս օրենքի գոյությունը՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան հարցի, թե […]

Գելխեղդ հրաշք գամփռիկների անհոգ մանկությունը

Հայաստանում ոչխարաբուծության ծավալների ավելացմանը զուգընթաց, ավելացել են հաղորդագրությունները գայլերի հարձակումների և դրանցպատճառով կրած կորուստների մասին: Գայլերը յուրաքանչյուր անգամ հոշոտում են տասնյակ ոչխարներ:  Եվ գրեթե առանց բացառության, գայլերի հարձակումներից զգալի կորուստեր կրած անասնապահներից և ոչ մեկը չի պահում հայերիս ազգայինհարստությունը համարվող, դարերով հայ մարդուն հավատարիմ ծառայած՝ գելխեղդ գամփռներ: Երբեմն այդ փաստը անասնապահներըպատճաբանում են գամփռին կերակրելու հնարավորության բացակայությամբ: Մոռանալով, որ գամփռներին կերակրել չցանկացող անասնապահըպարտադրված է կերակրել գայլերին: Մենք ներկայացնում ենք հերթական տեսանյութը հրաշք, անկրկնելի գեղեցկություն և խելք ունեցողգամփռների մասին ` նպատակ ունենալով խրախուսել եւ քարոզել ոչխարների հոտերը գայլերից գելխեղդ շների միջոցով պաշտպանելու, եւ ոչամենեւին այդ գիշատիչներին զենքով ոչնչացնելու մեթոդը:  www.gampr.am-ի կողմից պատրաստված տեսանյութը երկու ամսեկան, լեռնային գամփռների, դեռևս անհոգ մանկության մասին է, կարելի է ասելգայլերի դեմ դաժան մարտերից առաջ:

Ինքներս ենք աղտոտում մեր շուրջը. օրվա կադր

Մենք հայերս հաճախ ենք դժգոհում մեր քաղաքների, գյուղերի մաքրության բացակայությունից: Ինչ խոսք, հաճախ  համայնքապետարաններն են մեղավոր, որ ամենուր աղբակույտեր կան, հաճախ էլ` մենք: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե Ապարանում բավական մաքուր տարածքի կողքին ինչպիսի աղբակույտ է հավաքվել:

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Լատվիայի դեսպանի հետ

Հուլիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց առաջիկայում Լատվիայի նախագահությունը Եվրոպական միությունում եւ հույս հայտնեց, որ այն նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններին եւ Հայաստան-Լատվիա […]

”Շառ ա անում”, բղավեց Շանթը. դատարանում կրկին լարված իրավիճակ է/լրացված/վիդեո/

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ և ընկերներ գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստում շարունակվելու են տուժողների հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ներկայացել էր տուժող, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիիկ Առաքելյանը: Այսօր մեկնարկած դատական նիստում երեք ամբաստանյալների պաշտպան Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ իր վստահորդները խնդրել են գործում ներգրավել ևս մեկ պաշտպանի, […]

Դիեգո Կոստան հնգամյա պայմանագիր է կնքել ”Չելսիի” հետ

Լոնդոնի ”Չելսին” իր պաշտոնական կայքում հայտնել է, որ հարձակվող Դիեգո Կոստայի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Իսպանիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը լոնդոնցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Հաջորդ շաբաթ Կոստան կմիանա ”Չելսիին”, որպեսզի անցկացնի մարզահավաք ակումբի հետ: ”Ատլետիկոյի” կազմում Կոստան մասնակցել է 134 հանդիպման և դարձել 64 գոլի հեղինակ:

Դեսպան Սարգսյանի հանդիպումներն ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարների հետ

Վաշինգտոնում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում գործող ամերիկահայ առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳն-ից,  Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Կարո Արմենյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված