23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Օմբուդսմենի բացահայտած խախտման նոր փաստեր՝ հատուկ Առողջապահության նախարարի համար

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր հերթական այցն են կատարել հոգեբուժական հաստատություններ: Սևանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաև կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաև Արմաշի առողջության կենտրոնում: Ահա և Օմբուդսմենից խնդրված փաստեր՝ հատուկ Նախարար Արմեն Մուրադյանի համար: Երեկ Առողջապահության նախարարությունն արդեն հնաոճ դարձած գործելաոճով էր արձագանքել մեր […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին` «Վան» ռեստորանային համալիրի մոտակայքում, այվել է 5000 քմ հնձած արտ, Երևանի Հասրաթյան փողոցի մոտակայքում՝ 2000 քմ, Դ. Մալյան փողոցի մոտակայքում` գերեզմանատան տարածքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Քննարկվել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է “Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին “ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ 5-րդ եւ 6-րդ պարբերական զեկույցները: Ներկայացվել են փաստաթղթերը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ 2012 թ. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի իրականացրած […]

Ես ապրել եմ ուզում.հացադուլ կառավարության դիմաց /լրացված/վիդեո/

Henaran.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՛՛Աղբյուր Սերոբ՛՛ ջոկատի անդամներից Վարդան Թաթարյանը (Արջուկ) հացադուլ է հայտարարել: Նա հացադուլն անում է Կառավարության շենքի դիմաց և այս պահին պատրաստ է պահանջները ներկայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: 16:50 Ազամարտիկը մեզ հետ զրույցում նշեց, որ դժգոհ է իր կենսաթոշակից, և այսօր առավոտյան դիմել է Պաշտպանության նախարարություն, սակայն քանի որ այնտեղ ոչ մի […]

”Նապոլին” մերժել է ”Ատլետիկոյի” առաջարկը Կալիեխոնի տրանսֆերի հարցում

”Ատլետիկոյի” ղեկավարությունը փորձել է ձեռք բերել ”Նապոլիի” կիսապաշտպան Խոսե Կալիեխոնին: Մադրիդցիները 27-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել են 20 մլն եվրո, սակայն մերժում են ստացել: Ավելի վաղ իտալական ակումբի նախագահ Աուրիլիո Դե Լաուրենտիսը մերժել է ”Ռեալի” առաջարկը: Նախորդ մրցաշրջանում Կալիեխոնը մասնակցել է 52 հանդիպման և դարձել 20 գոլի, 8 գոլային փոխանցման հեղինակ:

Կաշկանդված չեմ. Արամ Հարությունյան /վիդեո/

Կոտայքի մարզպետ, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը չի ցանկանում գնահատական տալ իր նախորդի՝ Կովալենկո Շահգելդյանի գործունեությանը: ՛՛Ժառանգության կամ կատարված-չկատարված աշխատանքների մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև մենք աշխատանքային պրոցեսի մեջ ենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը: ՛՛Եթե միայն վերցնենք համայնքների սեփական եկամուտների տեսանկյունից նայենք, ապա բավականին լավ ցուցանիշներ ունենք՝ հողի հարկ, գույքահարկ, 97% կատարողական ունենք՛՛,-ասաց մարզպետը: […]

Սյունիքի մարզպետը կաջակցի թանգարանի նախաձեռնություններին /ֆոտո/

Հուլիսի 16-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ այցելել է Կապանի քաղաքապետարանի Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան: Թանգարանի տնօրեն Արմեն Գեւորգյանը հյուրերին ներկայացրել է հաստատության աշխատանքները եւ իրազեկել նորոգման աշխատանքների ընթացքի մասին: Թանգարանը հիմնադրվել է 1960-ական թվականներին Կապանի պատվավոր քաղաքացի, հայտնի վավերագրող Շմավոն Մովսիսյանի կողմից, որի մահից հետո […]

Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ, որում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի,          Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:          Կիսելով Ձեր վիշտը՝ խնդրում եմ անկեղծ զորակցության և կարեկցանքի […]

”Մանչեսթեր Յունայթեդը” պատրաստ է Նանիին բաց թողնել ”Միլան”

Պորտուգալիայի հավաքականի և անգլիական ”Մանչեսթեր Յունայթեդի” կիսապաշտպան Նանին հայտնվել է ”Միլանի” ուշադրության կենտրոնում: Իտալական ակումբն արդեն հարցում է կատարել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: ”Մանչեսթեր Յունայթեդը” պատրաստ է բաց թողնել Նանիին 8 մլն եվրոյով, ինչը ձեռնտու է ”Միլանին”: Նախորդ մրցաշրջանում Նանին մասնակցել է 11 հանդիպման:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված