Կաշկանդված չեմ. Արամ Հարությունյան /վիդեո/
Կոտայքի մարզպետ, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը չի ցանկանում գնահատական տալ իր նախորդի՝ Կովալենկո Շահգելդյանի գործունեությանը: ՛՛Ժառանգության կամ կատարված-չկատարված աշխատանքների մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև մենք աշխատանքային պրոցեսի մեջ ենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը: ՛՛Եթե միայն վերցնենք համայնքների սեփական եկամուտների տեսանկյունից նայենք, ապա բավականին լավ ցուցանիշներ ունենք՝ հողի հարկ, գույքահարկ, 97% կատարողական ունենք՛՛,-ասաց մարզպետը:
Հարությունյանը նշեց, որ հանդիպումները տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ ցույց են տվել, որ պիտի կարողանան եղածի վրա ինչ-որ բան ավելացնել ու այդպես մարզը գարգացնել: Հարցին, թե արդյոք նախարարի կարգավիճակից հետո դժվար չէ մարզպետի պաշտոնում աշխատելը, Արամ Հարությունյանը պատասխանեց. ՛՛Անկեղծ ասած՝ եթե ինչ-որ աշխատանք ես կատարում, պիտի կատարես պատասխանատվությամբ և նվիրումով, ես հաստատ համոզված եմ, որ այն տարիներին, երբ եղել եմ Կառավարության անդամ, դա ևս պետք է և կնպաստի մարզպետարանում իմ գործունեությունը ծավալելուն, և եթե մարդը տալիս է իր համաձայնությունը, ապա պիտի կարողանա այդ պատասխանատվությունը վերցնել, ինչը ես կատարել եմ, և այդ պատասխանատվությունը հասցնել այն աստիճանի, որը հարիր է մարզի պատասխանատու առաջին դեմքին:
Կաշկանդաված չեմ, չի խոչընդոտում, նորմալ աշխատում եմ՛՛:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: