29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քննարկվել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է “Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին “ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ 5-րդ եւ 6-րդ պարբերական զեկույցները: Ներկայացվել են փաստաթղթերը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ 2012 թ. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի իրականացրած աշխատանքները, որոնք համակարգել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց նկատառումներն ու դիտարկումներն են հայտնել զեկույցների առնչությամբ: Ամփոփելով կարծիքները՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել փաստաթղթերը հնչած բոլոր առաջարկություններով եւ ներկայացնել խրհրդի վերջնական հաստատմանը:   

Մեկ այլ հարցով քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման եւ կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության իրականացման ազգային մեխանիզմի մշակման հարցը: Այդ համատեքստում արծարծվել են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության ակտիվացմանը, մոտեցումների վերանայմանը, կազմի ընդլայնմանը վերաբերող, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր: Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել եւ մինչեւ սեպտեմբեր ներկայացնել խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների առաջարկություններ: “Մենք շահագրգռված ենք մեծացնելու կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը եւ´ հասարակական-քաղաքական, եւ´ տնտեսական դաշտում: Այդ ուղղությամբ քայլեր արդեն իրականացրել ենք, եւ գործընթացը պետք է շարունակական լինի”, – եզրափակել է կառավարության ղեկավարը:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ