12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հիշողություններ Արցախյան պատերազմից

Էս դիվերսանտների թեման, որ շատ շոշափվեց, հիշեցի մի դեպք Արցախյան պատերազմի մարտական դիրքերիցԳիշերը մարտական հերթապահության ենք ինչ-որ մի տեղ Աղդամի մոտերքը՝ մոտավորապես Տիգրանակերտի կողմերը. այդտեղից Վանքասարի եկեղեցին երևում էրԷդ դիրքերը ձեռքից ձեռք էին անցել օրեր, կարելի է ասել ժամեր առաջ և ճակատային գիծը հստակեցված չէր ու կարգին էլ խրամատավորված չէրԵրեկոյան կողմ մի հզոր անձրև սկսվեց ու ամբողջ գիշեր տևեց

Շատ բազմարդ չէինք այդ դիրքում՝ հազիվ մի 10 հոգիԵվ հանկարծ մութ կեսգիշերին մեր Արտակը՝ մականունը Ծո, մոտեցավ ու ասեց, թե թուրքերեն խոսակցություններ է լսել, բայց մենք որևէ բան չէինք լսել ու լսում, բացի հորդառատ անձրևի կաթկթոցներից, ու դա համարեցինք Արտակի վառ երևակայության արդյունք հատկապես, որ ինքը թուրքագիտականի ուսանող էրՎաղ առավոտյան պարզ դարձավ, որ ճակատային գծի մեր կողմում մնացած ազերների ոչ մեծաթիվ մի խումբ՝ մոտ 6-8 հոգի, անցել է մարտական գիծը և ճողոպրել դեպի իրենց դիրքերըՀիմա Արտակս ոնց էր առյուծ կտրել «Ապ ջան, ձեզ ըսի թուրքերեն խոսակցություն եմ լսել, վրես կխնդայիք»Էտ օրվա հերոսը Արտակն էր, իսկ մենք մանթո մանթո ֆռֆռում էինք:

Ապրես Զոհրաբյանի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ