Մակրոնն ու Շառլ Միշելն Արցախը հանձնելու թամադաներն են, քավորն Էրդողանն էր․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր երեխաներին Արցախում ո՞վ է սպանել՝ թուրքական բայրաքթարները չէ՞: Նիկոլը, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, հայ ժողովրդի՞ց էր հարցրել, թե՞ դաշնակիցներից: Մակրոնն ու Շառլ Միշելն Արցախը հանձնելու թամադաներն են, քավորն Էրդողանն էր:
Նիկոլ Փաշինյանի միջոցով Արևմուտքն ու Թուրքիան փորձում են Հայաստանից հեռացնել Ռուսաստանի դերակատարությունը ու Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս: Սա իրականություն կդառնա Փաշինյանի վերարտադրության պարագայում: Մենք այստեղ մեծ ընտրություն չունենք: Պիտի ընտրեն՝ դառնալ կա՛մ Ռուսաստանի դաշնակիցը, կա՛մ Թուրքիայի նոքյարը: Խաբում է, ժողովուրդ ջան. Ոչ մեկը ձեզ Եվրամիությունում չի սպասում: Սկի Ուկրաինային ու Թուրքիային չեն սպասում, ով 1999թ.-ից ասոցացված անդամ է, ձեզ ո՞նց սպասեն: Թուրքիային պետք է, որ իր ու Ռուսաստանի արանքում Կովկասում լինեն բուֆերային պետություններ: Մենք դա՞ ենք ուզում: Ես չեմ հասկանում այս հիստերիկ հակառուսականությունը»:











































