26 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Փաշինյանը պատերազմով շանտաժ է անում հայ ժողովրդին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դեռևս ապրիլի 4-ին՝ ՀՀԿ համագումարի ժամանակ, մենք ասել ենք՝ ընտրությունները կեղծվում են, որովհետև ընտրությունները միայն քվեարկության օրը չէ, այլ նախընտրական ու հետընտրական շրջանը ևս: Նախ Փաշինյանը պատերազմով շանտաժ է անում հայ ժողովրդին, բազմաթիվ մարդիկ, ընդհուպ՝ հոգևորականներ, կալանավորվում են շինծու գործերով, ընդդիմադիր ամենալոկոմոտիվ ուժի, գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, տնից դուրս չի կարողանում գալ, նորմալ քարոզարշավ անել: Ինչքա՞ն էդ մարդն իր տանը պետք է մարդիկ ընդունի: Մեր իշխանության ժամանակ լիներ, հիմա եվրոպական կառույցները մեզ կուտեին:

Մեզ էին ասում՝ տեսնո՞ւմ եք, ինչ սանձարձակ կերպով է չարաշահվում վարչական ռեսուրսը: Ժողովուրդ ջան, գիտեմ, չեք կարող չգնալ, գործից կհանեն, բայց հունիսի 7-ին գնացե՛ք, ազատ կամքով ընտրություն արեք: Իհարկե, ընտրություններն արդեն իսկ կեղծվում են: Բայց առնվազն 3-4 ուժ կա, որ ռեալ շանսեր ունեն Խորհրդարան անցնելու, ժողովուրդը պետք է ձայն տա նրանցից մեկին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ