23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

”Շառ ա անում”, բղավեց Շանթը. դատարանում կրկին լարված իրավիճակ է/լրացված/վիդեո/

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ և ընկերներ գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստում շարունակվելու են տուժողների հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ներկայացել էր տուժող, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիիկ Առաքելյանը:

Այսօր մեկնարկած դատական նիստում երեք ամբաստանյալների պաշտպան Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ իր վստահորդները խնդրել են գործում ներգրավել ևս մեկ պաշտպանի, քանի, որ հուլիսի 23-ին կայանալիք դատին ինքը հարգելի պատճառներով չի կարող ներկա գտնվել: Որոշվեց, որ որպես երկրորդ պաշտպան գործում կներգրավի փաստաբանական պալատի փաստաբան Տիգրան Գալստյանը:

Հաջորդիվ սկսվեց տուժող Գեղամ Խաչատրյանի քննությունը:

Տուժող Գեղամ Խաչատրյանը տեղեկացրեց, որ մինչ երթը սկսելը Շանթ Հարությունյանը մոտցել է ոստիկանական ծառայողական մուտքին և տեղեկացրել, որ երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26: Շանթ Հարությունյանը բուռն  արձագանքեց այդ ամենին, նշելով, որ տուժողը շառ է անում։ ‘Ակնհայտ շառ է անում, ոչ ոք չգիտեր թե ես ուր էի գնում։ Այդպիսի բան չի եղել, ոչ ոք չի իմացել, թե մենք ուր էինք գնում, նույնիսկ իմ թիմակիցները։ Ես Ձեզ ասել եմ, որ գնում եմ Բաղրամյան։ Որտեղից եք իմացել, որ գնում եմ Բաղրամյան 26»,-ասաց Շանթ Հարությունյանը։

 Շանթ Հարությունյանը պահանջում, եմ, որ բերեն հեռուստացույցը ու նորից դիտեն նոյեմբերի 5-ի դեպքերին առնչվող կադրերը.” Ինչ նպատակով եք ինձ զրպարտում , կարող է պատվեր եք կատարում ՝Մոսկվայի ԿԱԳԲ-ն թե ադրբեջանակն շպիոնների պատվեր է”,- նշեց Հարությունյանը հավելելեվ. “Եթե ասած լինեի միայն Օսիպյանին կարող է ասած լինեմ”:

Մանրամասները` Henaran.am-իտեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ