20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 9, 2014

Հերս տեսնի, կասի` ամոթ քեզ, իմ տղա. Ավետիսը պաշտպանել է ընկերոջը /վիդեո/

Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր ընկերների հետ միասին դեմ գնաց իշխանությանը: Արդյունքում՝ Շանթ Հարությունյանը և  նրան աջակցող 14 ընկերները ձերբակալվեցին:Այսօր կայացած դատական նիստի ընթացքում Ավետիս Ավետիսյանը պարզաբանեց իր նման քայլի գնալու պատճառները.”Տեսել եմ, որ ոստիկանը ընկերոջս Շանթին քաշքշումա՝ եթե ես այդ ոստիկանին չկանխեյի տատս կասեր ամոթ չի տղա ջան, ուրեմն ես քեզ 25 տարի մեծացրի […]

Իրանցի տղամարդկանց Հայաստան են բերում հայ աղջիկներն ու ալկոհոլը /վիդեո/

Հոգեբան Աննա Բադալյանը կարծում է, որ Իրանի տղամարդիկ Հայաստան  գալիս են հաճախ արբելու, ազատ խմիչք օգտագործելու համար: ”Ժամանցի վայրերում հաճախ եմ նրանց արբած տեսել, խմելու համար են գալիս, որովհետև իրենց մոտ ազատ խմելն արգելված է, չէ՞: Իսկ արգելված պտուղը քաղցր է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը: Սակայն, նա շեշտեց, որ այս դեպքում նրանք արհամարհում են իրենց […]

Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների hամար

Անբավարար տեսողությամբ հետիոտների երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 9-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երեւան քաղաքի Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաեւ ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։  

Վենգերը հայտարարել է Ալեքսիս Սանչեսի տեղափոխության մասին

Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Լոնդոնի ”Արսենալում”: Այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Նրա համար կվճարվի 35-38 մլն եվրո գումար: Կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դեմ չէր թիմում պահել Սանչեսին, սակայն պատրաստ էր նրան բաց թողնել լավ առաջարկի դեպքում: Սանչեսն էլ ձգտում է ավելի մեծ խաղային րակտիկա ունենալ:

Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արեւշատ համայնքի ամառանոցի արոտավայրի ջրարբիացման համակարգի բացմանը: Այն ջրարբիացվել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրով: Կառուցվել է 14 կմ ջրագիծ եւ երկու խմոց, ինչի համար ներդրվել է 124,2 մլն դրամ, որի մի մասը կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել […]

Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը կոնտակտի մեջ են /վիդեո/

”Քառյակի մաս կազմող կուսակցություններ կան, որոնք ունեն ջերմ համագործակցություն Ռոբերտ Քոչարյանի հետ, համագործակցության պատմություն, որն էլ կարող է նման եզրահանգումների տեղիք տալ”,-Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինքը քառյակի հետևում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի տեսնում, ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ երբ երկորրդ նախագահը կվերադառնա, այն ժամանակ էլ դրա վերաբերյալ իմ դիրքորոշումը կարտահայտի: […]

Իրանի դեսպանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հյուրն էր

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Նախարարը ողջունելով դեսպանին նշել է, որ բարձր է գնահատում 2 երկրների միջեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ոլորտում համագործակցությունը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը եւ անցկացումը: Դեսպանըշնորհավորելով Գաբրիել Ղազարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է […]

Կվերացվեն տաքսիների դեղին համարները. Բեգլարյանը չեկավ /վիդեո/

Այսօր՝  հուլիսի 9-ին, տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդները  միասնական բողոքի ակցիա էր կազմակերպել: Նրանք  պահանջում էին, որ տաքսիների լիցենզավորումը և ‘’դեղին համարների’’ օրենքը գործի անխտիր բոլորի համար: Մոտավորապես մեկ տարի առաջ Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, թե ով ոնց ուզում է, թող քշի:  ‘’Ներքին կարգով այս օրենքը սկսել է չգործել, բայց փաստացի այն դեռ ուժի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի