20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը կոնտակտի մեջ են /վիդեո/

”Քառյակի մաս կազմող կուսակցություններ կան, որոնք ունեն ջերմ համագործակցություն Ռոբերտ Քոչարյանի հետ, համագործակցության պատմություն, որն էլ կարող է նման եզրահանգումների տեղիք տալ”,-Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինքը քառյակի հետևում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի տեսնում, ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ երբ երկորրդ նախագահը կվերադառնա, այն ժամանակ էլ դրա վերաբերյալ իմ դիրքորոշումը կարտահայտի: ”Մենք բոլորի հրապարակային քաղաքական ուղերձներին դրական ենք վերաբերում:

Մենք կողմնակից ենք բաց, հրապարակային քաղաքական վարքագծին, եթե նպատակներ են հռչակում, դրանք թափանցիկ են անում: ՕԵԿ-ը պատարստ է ցանկացած քաղաքացական կազմակերպության, անհատի հետ համագործակցության` առաջ մղելու համար այն նպատակներն ու արժեքներն, որոնք մենք ուզում ենք իրականացնել”,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է քառյակի մաս կազմո կուսակցությունների առաջնորդների հանդիպմանն, ապա Բաղդասարյանն ասաց, որ չի բացառվում, որ առաջիկայում լինի նման հանդիպում: ”Գագիկ Ծառուկյանի հետ կոնտակտի մեջ ենք, երեկ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը բավական լավ խոսել է ՕԵԿ-ի մասին: Միայն դրական ենք վերաբերում այդ համագործակցությանը: Առաջնորդների մակարդակով նման հանդիպում չեմ բացառում”,-հայտարարեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ