13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Իրանի դեսպանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հյուրն էր

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Նախարարը ողջունելով դեսպանին նշել է, որ բարձր է գնահատում 2 երկրների միջեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ոլորտում համագործակցությունը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը եւ անցկացումը:

Դեսպանըշնորհավորելով Գաբրիել Ղազարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել ԻԻՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ջերմ ողջույններն ու հույս հայտնել, որ ապագայում 2 երկրների սպորտի պատասխանատուների փոխադարձ այցելությունների կազմակերպումն առավել կսերտացնեն համագործակցությունը նշված ոլորտներում:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են նաեւ սպորտի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի անհրաժեշտությունը, որն իր հերթին էլ ավելի կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցության խորացմանը:

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաեւ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը եւ նախարարի խորհրդականներ Տիգրան Միքայելյանն ու Հայկ Ղուկասյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ