Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի եւ խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շեւարդնաձեի մահվան կապակցությամբ: “Էդուարդ Շեւարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման եւ ամրապնդման գործում, այլ նաեւ նոր աշխարհակարգի ձեւավորման գործում: Մեծ է նաեւ նրա ներդրումը հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում: […]