18 Հունվարի, Saturday, 2025
KFC

”Բանանցը” հաղթեց, սակայն դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Բանանցն» ընդունել էր Անդորրայի չեմպիոն ”Սանտա Կոլոմային”:

Հանդիպման հաշիվը բացեցին անդորացիները. 20-րդ րոպեին աչքի ընկավ Իդելֆոնս Լիման: 30-րդ րոպեին  «Բանանցի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք ստացան, և Ռումյանը Հովսեփյանը խփեց պատասխան գնդակը:

Երկրորդ կեսի սկզբում Մաշումյանն առաջ մղեց ”Բանանցին”: 55-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը 11 մետրանոցից հաշիվը դարձրեց 3-1:

68-րդ րոպեին Գևորգ Նռանյանը երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:

Մրցավարի ավելացրած չորրորդ րոպեին գրոհին միացած անդորրացի դարպասապահ Կասալսը գրավեց ”Բանանցի” դարպասը:

Այսպիսով, ”Բանանցը” հաղթեց 3-2 հաշվով, սակայն մրցակցի դաշտում ավելի ավելի շատ խփած գոլերի շնորհիվ հաջորդ փուլ անցավ ”Սանտա Կոլոման”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ