20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գեներալ Մանվելը խեղճուկրակների մասին է մտածում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Մերձիշխանական շրջանակներում խոսակցություններ կան, որ օրենսդիր գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չեն անում եւ գեներալների հոսանքի այդ ծախսը էլցանցերը հիմնականում որպես կորուստ են ձեւակերպում։ Թերթի հտե զրույցում Մանվել Գրիգորյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը իր վրա էլ ակզդի, մեծ կորուստներ կունենա, բայց ինքը մտածում է խողճուկրակ ժողվորդի մասին:

-Պարոն գեներալ, խոսվում է, որ դուք չեք վճարում Ձեր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, Ձեզ քվոտաներ են տրված, կհաստատե՞ք։

-Ես ընդհանրապես պարտաճանաչ հարկատու եմ, եթե որեւէ մեկին հետաքրքիր է, թող գան, ես կտրոնները ցույց կտամ։ Ովքեր իմ հասցեին նման բանսարկություններ են տարածում, դրանց արյունը պետք է ստուգվի, որովհետեւ թուրքի ոճն է ինձ բանսարկելը, զազրախոսելը իմ հասցեին։ Դեռ պատերազմի ժամանակ թուրքերն իմ համար գլխագին էին առաջարկում՝ շատ մեծ գումարներով, իմ հասցեին բանսարկություններ էին տարածում, եւ ես վստահ եմ, որ այսօր էլ իմ հասցեին զազրախոսողների երակներում հայի արյուն չի հոսում։

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ