13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հերս տեսնի, կասի` ամոթ քեզ, իմ տղա. Ավետիսը պաշտպանել է ընկերոջը /վիդեո/

Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր ընկերների հետ միասին դեմ գնաց իշխանությանը: Արդյունքում՝ Շանթ Հարությունյանը և  նրան աջակցող 14 ընկերները ձերբակալվեցին:Այսօր կայացած դատական նիստի ընթացքում Ավետիս Ավետիսյանը պարզաբանեց իր նման քայլի գնալու պատճառները.”Տեսել եմ, որ ոստիկանը ընկերոջս Շանթին քաշքշումա՝ եթե ես այդ ոստիկանին չկանխեյի տատս կասեր ամոթ չի տղա ջան, ուրեմն ես քեզ 25 տարի մեծացրի ու դաստիարակեցի, ասեցի ընկերասեր եղիր, ազգիդ նվիրված եղիր, կասի, որ մեզ սենց տեսավ Բաքուն խայտառակ կլինենք: Հերս տեսնի կասի ամոթ քեզ իմ տղա` ընկերոջդ չես պահում, ինչ կապ ունի որ միլիցա է, հարձակվել էր ընկերոջս վրեն”,-նշեց Ավետիսը:

Ավետիսը նշեց, որ ամբողջ պատմության միակ մեղավորը ոստիկաններն էին, իրենց սադրանքներով: Ավետիս Ավետիսյանը փաստեց նաև, որ իր համար էլ ապավեն է դարձել ընկերը՝Սևակ Մնացականյանը:

Սևակ Մնացականյանն էլ իր խոսքում նկատեց, որ ցավը համազգային է և ինքն ու իր ընտանիքը երբեք խնդիր չեն ունեցել բայց երբ ինքը տանից դուրս է եկել ու դեմ առ դեմ հանդիպել մարդկային կյանքի ողբերգությանը՝ չէր կարող անտարբեր մնալ:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ