08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2014

Ահաբեկություն էլ կանեմ…առը հա քեզ. ակտիվիստը՝ Ռ. Նազարյանին /վիդեո/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին սկզբում չէին մասնակցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները: Սակայն նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ այդքան տեղ չկար դահլիճում, որ ակտիվիստներին էլ ներս թողնեին, բացի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից միայն ՀԿ/ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին են ներս թողել: Ապա նա խնդրեց երկու ակտիվիստի հրավիրել դահլիճ: Մոտ քսան րոպե […]

ՀԷՑ տնօրենին հարցրին աշխատավարձից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամ Գարեգին Բաղրամյանից մասնակիցները հանրության անունից հետաքրքրվեցին, թե ինչու է տարածաշրջանում ամենաբարձր սակագինը սահմանված Հայաստանում: Բաղրամյանը պատասխանեց, որ ամենևին էլ ամենաթանկ սակագինը Հայաստանում չէ: Նա նշեց, որ եթե Հայաստանում սակագինը փոփոխվի, կդառնա 38.5 դրամ, իսկ Վրաստանում արդեն այսօր գործող սակագինը 39.06 դրամ է, Մոլդովայում՝ 48.75 Թուրքիայում՝ 65.13: Անդրադարձ կատարվեց […]

ԱԱ-2014. Գերմանիան և Ֆրանսիան կհանդիպեն ¼ եզրափակչում/վիդեո/

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Գերմանիան հանդիպեց Ալժիրի հավաքականի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթանակ տոնեց Գերմանիան: Գոլերի հեղինակ դարձան Շյուրլեն, Օզիլը և Ջաբուն: ¼ եզրափակչում Գերմանիան կմրցի Ֆրանսիայի ընտրանու դեմ:

Որքան է սահմանվելու էլեկտրաէներգիայի սակագինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցող Աբգար Բուդաղյանը նշեց, թե սակագնի թանկացումը պայմանավորված է նախևառաջ նրանով, որ ընկերությունները ներդրումային ծրագրեր են իրականցրել, որպեսզի կորուստների մակարդակը նվազագույնի հասցվի։ ՛՛Վերջին երկու տարում ընկերության ներդրումային ծրագերը միտված են սպասարկման մակրադակի պահպանմանը և կորսուտների նվազեցման համար ներդումներ չէին իրականացվել՛՛,-ասաց նա։ Նիստին ներկա Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը հարցրեց, […]

ԱԱ-2014. Ֆրանսիան հաղթեց Նիգերիային և անցավ ¼ եզրափակիչ/վիդեո/

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Նիգերիայի ընտրանուն: Գրանցվեց 2-0 հաշիվ, իսկ գոլերը խփվեցին խաղավարտին մոտ: 79-րդ րոպեին հաշիվը բացեց Պոլ Պոգբան, իսկ 91-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Իոբոն:

Էլեկտրաէներգիայի թանկացման նիստն ուղեկցվում է ՛՛ամոթ, ամոթ՛՛ վանկարկումներով

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել: Քննարկման առարկան էլեկտրաէներգիայի թանկացումն է: Նիստին մասնակցում են Կառավարության ներկայացուցիչներ, ՀԽ անդամներ, ԱԺ ոչ իշխանական հինգ խմբակցությունների ներկայացուցիչներ: Հանձնոժողովի ներկայացուցիչ, Լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը ևս մեկ անգամ հայտնեց, որ օգոստոսի 1–ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3.85 դրամով կամ 10 տոկոսով։ Նշենք, որ […]

“Գնա ախպորդ տղուն գտի…”. ՀԾԿՀ-ի մոտ կրքերը թեժ են/լրացված/վիդեո/

 Այս պահին Հանրային ծառայությունների կարգավորման գրասենյակի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:Հանձնաժողովի ներսում ընթանում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման քննարկումը: Քաղաքացիները պահանջում են դադարցենել քննարկումը և այն շարունակել միայն ժողովրդի մասնակցությամբ: Հանձնաժողովի անդամը քիչ առաջ հանդիպեց ժողովրդի հետ և նշեց,որ քննարկումը չի կարող ընդհատվել: Կրքերը գնալով թեժանում են: Այստեղ են ազգային […]

Օտար ափերից՝ Հայաստան. հուզմունքը խեղդում էր /վիդեո/

Զվարթնոց օդանավակայանում տոնական տրամադրություն էր:՛՛Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն՛՛ ՀԿ հրավերով առաջին անգամ Հայաստանում համերգային ծրագրով կհյուրընկալվեն Կրասնոդարի ՛՛Արին-Բերդ՛՛ ժողովրդական պարերի համույթի պարողները: մոտ 40 հոգուց կազմված խմբի անդամների մեծ մասը առաջին անգամ էր ոտք դնում Մայր Հայաստանի հողին: Դիմավորման պահը հուզիչ էր: Հուզված էին, թե հրավերի հեղինակ ազատամարտիկները, թե համույթի գեղարվեստական ղեկավար Ալեքս Դնոյանը և […]

Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստած խմբի անդամն ազատ է արձակվել. Իրատես de facto

՛՛Իրատես de facto”-ն գրում է. Հայաստանի արդարադատության համակարգում պարբերաբար տեղի ունեցող զարմանահրաշ իրադարձությունները կարծես վաղուց ոչ մեկին էլ չեն զարմացնում: Օրինակները բազմաթիվ են, և այս իրողությունը փոփոխվելու միտում չունի: Ասվածի ապացույցն է նաև հավաստի այն լուրը, թե մոտ օրերս մեր ՛՛փառապանծ՛՛ իրավապահները պատրաստվում են ազատ արձակելու ժամանակին մեծ աղմուկ հանած, ներկայիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի