17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԷՑ տնօրենին հարցրին աշխատավարձից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամ Գարեգին Բաղրամյանից մասնակիցները հանրության անունից հետաքրքրվեցին, թե ինչու է տարածաշրջանում ամենաբարձր սակագինը սահմանված Հայաստանում:

Բաղրամյանը պատասխանեց, որ ամենևին էլ ամենաթանկ սակագինը Հայաստանում չէ: Նա նշեց, որ եթե Հայաստանում սակագինը փոփոխվի, կդառնա 38.5 դրամ, իսկ Վրաստանում արդեն այսօր գործող սակագինը 39.06 դրամ է, Մոլդովայում՝ 48.75 Թուրքիայում՝ 65.13:

Անդրադարձ կատարվեց նաև ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերության աշխատողների աշխատավարձին ու ընկերության տնօրեն Եվգենի Բիբինի հետ կապված վերջին հրապարակումներին, համաձայն որոնց նա երկու նոր դեպարտամենտ ստեղծելու հրաման է ստորագրել, որ ֆինանսական նոր բեռ են ավելացնելու ՀԷՑ-ի վրա: Միայն դեպարտամենտի պետի աշխատավարձն ու ամսական պարգևատրումները կկազմեն մոտ 1 միլիոն դրամ, դրան գումարած՝ նոր աշխատակիցների աշխատավարձերը:

Բիբինը, ով ևս մասնակցում է նիստին, ասաց, որ աշխատակիցների աշխատավարձերի չափը սահմանելը ընկերության մենմեջմենթի խնդիրն է, ընկերությունում միջին աշխատավրձը երկու հարյուր հազար դրամ է սահմանված: Ավելին նա շեշտեց, որ լրատվամիջոցների հրապարակումները, որտեղ նաև ասվում էր, թե իր աշխատավրձը 40 միլիոն դրամ է, իրականության հետ կապ չունեն: 

Նա նախընտրեց չասել, թե կոնկրետ ինչքան աշխատավարձ է ստանում, միայն հավելեց, թե իրենց խնդիրն է աստիճանաբար բարձրացնել աշխատավարձերը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ