Որքան է սահմանվելու էլեկտրաէներգիայի սակագինը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցող Աբգար Բուդաղյանը նշեց, թե սակագնի թանկացումը պայմանավորված է նախևառաջ նրանով, որ ընկերությունները ներդրումային ծրագրեր են իրականցրել, որպեսզի կորուստների մակարդակը նվազագույնի հասցվի։ ՛՛Վերջին երկու տարում ընկերության ներդրումային ծրագերը միտված են սպասարկման մակրադակի պահպանմանը և կորսուտների նվազեցման համար ներդումներ չէին իրականացվել՛՛,-ասաց նա։ Նիստին ներկա Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը հարցրեց, թե ինչքանով է հիմնավոր նման ներդումների պատճառաբանությունը. ՛՛Ինչ ներդրումներ են արվել, կա տեղեկություն, թե պետք է հավատանք Ձէր ասածին՛՛,-հարցրեց նա։ Աբգար Բաղրամյանը նշեց, որ հանձնաժողովի կայքում տեղադրված են այդ բոլոր տեղեկություները, որտեղից կարող են ծանոթանալ ընկերությունների ներդրումային ծավալին և դրանց վերաբերյալ գնահատականին։
Ապա անցում կատարվեց օրակարգի հաջորդ հարցին, ըստ որի ակագնային հանձնաժողովը որոշում է ՛՛Հայաստանի էլեկտրացանցեր՛՛ ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագինը՝
35 կվ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար՝ ա. ցերեկային սակագին՝ 32.85 դրամ/կվտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին՝ 28.85 դրամ/կվտժ: Վեց կվ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը, ըստ հանձնաժողովի, պետք է սահմանվի 38.85 դրամ/կվտժ, գիշերային սակագին՝ 28.85 դրամ/կվտժ: 0.38 կվ լարմամբ սնվող սպառողների /այդ թվում՝ բնակչությն համար/՝ ցերեկային սակագին 41.85 դրամ, գիշերային սակագին՝ 31.85 դրամ: