10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ահաբեկություն էլ կանեմ…առը հա քեզ. ակտիվիստը՝ Ռ. Նազարյանին /վիդեո/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին սկզբում չէին մասնակցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները: Սակայն նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ այդքան տեղ չկար դահլիճում, որ ակտիվիստներին էլ ներս թողնեին, բացի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից միայն ՀԿ/ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին են ներս թողել: Ապա նա խնդրեց երկու ակտիվիստի հրավիրել դահլիճ:

Մոտ քսան րոպե ներսում մնալուց հետո ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը ոտքի կանգնեց ու դիմեց Նազարյանին. ՛՛Դուք հիմա չգիտեմ՝ ում եք կանչել ընդհանրապես, մեր մերժում եք՝ ասելով, որ ՀԿ-ները շատ են, ես ՀԿ-ների հետ վապշե կապ չունեմ, ես իմ ջեբի մասին եմ մտածում, այստեղ նստածներից յուրաքանչյուրն իրավունք չունի խոսել իմ ջեբի մասին, էդ չորս դրամը դուք չեք տալու, դուք չեք վճարելու: Ես՝ ուսանող, հաշմանդամ մայր ու քույր պահողս չեմ տալու էդ փողը, պետք եղավ, ահաբեկություն էլ կանեմ՛՛:

՛՛Վախենո՞ւմ եք՝ խաթարվի ձեր անդորրը, պատվո շքանշանով էլ պարգևատրվել եք, պարո՛ն Նազարյան ազգին արած լավությունների համար, առը հա ձեզ ազգի կողմից՛՛,-ասաց նա ու լքեց դահլիճը:

Ռոբերտ Նազարյանը միայն գլուխը շարժեց ու շարունակեց նիստը:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ