20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2014

Նախագահն առաջարկել է գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար

 ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության […]

Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Խաչատրյանը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով հուլիսի 1-ին Տաթևիկ Խաչատրյանը նշանակվել է Պաշտպանի տեղակալ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով:           Տաթևիկ Խաչատրյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների ոլորտում դիպլոմավորված մասնագետի որակավորում:           Այնուհետև՝ 2011-2013թթ., սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:           Վերապատրաստվել է արտասահմանյան ծրագրերով խտրականության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, խոցելի խմբերի պաշտպանության և այլ […]

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում` տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է այսօր՝ արտգործնախարարությունում կայացած դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Հայաստան բնական գազ, նավթամթերք և չմշակված բնական ալմաստներ արտահանելու ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի, […]

Արա Հարությունյանն ընդունել է

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Լևոն Նազարյանին, ում ընտանիքը հովանավորում է Շուշիի արհեստագործական ուսումնարանի հանրակացարանի շենքի վերակառուցումը: Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի համար, որի արդյունքում ստեղծվում են ժամանակակից ու հարմարավետ հանրակացարանային պայմաններ: 2015թ. սեպտեմբերից մեկնարկելու են ուսումնարանի աշխատանքները, ինչը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, նշանակալի քայլ է […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. ñ  Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների,Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր […]

ՀԷՑ տնօրենը բացահայտեց իր աշխատավարձի չափը /վիդեո/

ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրավիրված նիստից լրագրողների հետ զրույցում բացահատեց ընկերության կոմերցիոն գաղտնիքը, թե ինքն ինչքան աշխատավարձ է ստանում։ Ըստ նրա, ինքը մամուլում նշված գումարից անհամեմատ քիչ աշխատավարձ է ստանում։ ՛՛Ձեր նշած գումարից 10 անգամ քիչ եմ ստանում՛՛,-ասաց նա:  Հիշեցնենք, որ ՀԿ-ի ներկայացուցիչ Ատոմ Սարգսյանը թեև նշել էր, որ սխալ է ուրիշի […]

”Փյունիկը” խաղում է կոմբինացիոն ֆուտբոլ` կատարելով շատ փոխանցումներ”. ”Աստանայի” մարզիչ

Ղազախական ”Աստանայի” գլխավոր մարզիչ Ստանիմիր Ստոյլովը խոսել է Երևանի ”Փյունիկի” դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպման մասին: ”Ցավոք, ունենք խնդիրներ կապված վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ, սակայն մյուսները նախապատրաստվում են ”Փյունիկի” դեմ խաղին: Բոլորը հասկանում են, որ եվրագավաթում մեկնարկը շատ կարևոր է ”Աստանայի” համար: Գիտենք, որ «Փյունիկը» երիտասարդ թիմ է, որը խաղում է լավ ֆուտբոլ: […]

Ադրբեջանական կողմը հերթական դիվերսիայի փորձն է կատարել /լրացված/

Այսօր կեսօրից հետո ադրբեջանական կողմը կրկին դիվերսիոն գործողություն է կատարել Տավուշի մարզում: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմը ժամանակին կանխել է գործողությունը, և զոհեր կամ վիրավորներ չկան: 17:39 Ավելի ուշ Facebook-յան հանրագրում Արծրուն Հովհաննիսյանն ավելի մանրամասն տեղեկություններ է հաղորդել: ՛՛Այսօր ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` […]

”Առաջարկությունների տաղավարներ”-ը բացվում են ամեն շաբաթ և ամփոփվում յուրաքանչյուր ամսվա վերջում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ քաղաքային իշխանություն-բնակիչ կապն ամրապնդելու, համագործակցությունն ընդլայնելու և մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք ևս ծրագրերում ներառելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում տեղադրված են ”Առաջարկությունների տաղավարներ”: Դրանք բացվում են յուրաքանչյուր շաբաթ,  իսկ ամեն ամսվա վերջում արդեն ամփոփվում են ստացված առաջարկները: Հունիսի ընթացքում ընդհանուր առմամբ ”Առաջարկությունների տաղավարներ”-ով ստացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի