”Փյունիկը” խաղում է կոմբինացիոն ֆուտբոլ` կատարելով շատ փոխանցումներ”. ”Աստանայի” մարզիչ
Ղազախական ”Աստանայի” գլխավոր մարզիչ Ստանիմիր Ստոյլովը խոսել է Երևանի ”Փյունիկի” դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպման մասին:
”Ցավոք, ունենք խնդիրներ կապված վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ, սակայն մյուսները նախապատրաստվում են ”Փյունիկի” դեմ խաղին: Բոլորը հասկանում են, որ եվրագավաթում մեկնարկը շատ կարևոր է ”Աստանայի” համար: Գիտենք, որ «Փյունիկը» երիտասարդ թիմ է, որը խաղում է լավ ֆուտբոլ:
Ինձ համար ֆուտբոլում երբեք չկան ֆավորիտներ: Որ թիմն ավելի լավ է պատրաստ ու կազմակերպված խաղի օրը, այդ թիմն էլ խաղում է լավ ֆուտբոլ: Ես ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները պատրաստ լինեն ”Փյունիկի” դեմ խաղին, որպեսզի խաղան սառը գլխով և սրտանց: Հայերը խաղում են կոմբինացիոն ֆուտբոլ՝ կատարելով շատ փոխանցումներ:
Կարծում եմ՝ վիճակահանությունը հաջող է այն դեպքում, եթե մենք անցնեք մրցակցին”,- մարզիչի խոսքը մեջբերում է ”Աստանայի” պաշտոնական կայքը: